«Անուշ» գրական–թատերական կոմպոզիցիան կներկայացվի Հայաստանի մարզերում և Արցախում

27.05.2015, 20:11
Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի մոտիվներով ստեղծված գրական–թատերական կոմպոզիցիան կներկայացվի Հայաստանի մարզերում և Արցախում, հաղորդում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամուլի ծառայությունը։
«Անուշ» գրական–թատերական կոմպոզիցիան կներկայացվի Հայաստանի մարզերում և Արցախում

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի մոտիվներով ստեղծված գրական–թատերական կոմպոզիցիան կներկայացվի Հայաստանի մարզերում և Արցախում, հաղորդում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամուլի ծառայությունը։

Մայիսի 31-ին բեմադրությունը կներկայացվի Ջերմուկ քաղաքում, հունիսի 1-ին` Մարտունիում (Ղարաբաղ), հունիսի 2-ին` Տափերականում (Արարատի մարզ)։ Խմբավարը Հայաստանի վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն է։

Աննախադեպ ծրագիրն իրականացվում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից` Հայաստանի մշակույթի նախարարության և Թատրոնի հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրի նպատակը  օպերային արվեստը հանրամատչելի դարձնելն է։

«Անուշ» օպերան առաջին ազգային օպերան է, որը գրվել է հայկական ժողովրդական երաժշտական լեզվով և նոր ուղղության սկիզբ դրել ազգային օպերային արվեստում։ Երաժշտության և լիբրետոյի հեղինակն է Արմեն Տիգրանյանը, օպերան գրվել է  Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի հիման վրա։ -0-