Քշիշտոֆ Պենդերեցկու` Հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործության պրեմիերան կկայանա մայիսին Կարնեգի Հոլում

04.05.2015, 20:47
Աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու` Օսմանյան կայսրությունում իրականացված 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործության պրեմիերան կկայանա մայիսին Նյու Յորքի Կարնեգի Հոլլում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
Քշիշտոֆ Պենդերեցկու` Հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործության պրեմիերան կկայանա մայիսին Կարնեգի Հոլում

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու` Օսմանյան կայսրությունում իրականացված 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործության պրեմիերան կկայանա մայիսին Նյու Յորքի Կարնեգի Հոլլում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Նախարարի խոսքով` պրեմիերան կանցկացվի «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարի շրջանակում։

Կարնեգի Հոլի կայքի համաձայն` միջոցառումները նշանակված է մայիսի 26–ին։ Համերգի ժամանակ, որին կմասնակցեն աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը և «Հովեր» հայկական կամերային երգչախումբը, բացի Պենդերեցկու նոր գործից, կհնչեն նաև Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Առնո Բաբաջանյանի, Շոպենի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

«Քեզ հետ, Հայաստան» համերգաշարը հայտնի նվագախմբերի և կատարողների մասնակցությամբ անցկացվում է 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ աշխարհի հայտնի հարթակներում։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Ավստրիայի և Չիլիի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–