Համաշխարհային ճանաչում ունեցող «24/04» նվագախմբի «Վերածնունդ» համերգը Հանրապետության հրապարակից տեղափոխվել է օպերայի և բալետի շենք

24.04.2015, 19:56
«24/04» աշխարհահռչակ նվագախմբի «Վերածնունդ» համերգը, որը նախատեսվում էր անցկացնել Հանրապետության հրապարակում, տեղատարափ անձրևի պատճառով տեղափոխվել է օպերայի և բալետի շենք, տեղեկացրին կազմակերպիչները։
Համաշխարհային ճանաչում ունեցող «24/04» նվագախմբի «Վերածնունդ» համերգը Հանրապետության հրապարակից տեղափոխվել է օպերայի և բալետի շենք

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «24/04» աշխարհահռչակ նվագախմբի «Վերածնունդ» համերգը, որը նախատեսվում էր անցկացնել Հանրապետության հրապարակում, տեղատարափ անձրևի պատճառով տեղափոխվել է օպերայի և բալետի շենք, տեղեկացրին կազմակերպիչները։

Նվագախումբը, որի կազմում ներառված են 43 երկրի երաժիշտներ, ելույթ կունենա ապրիլի 24–ի երեկոյան։ Նվագախումբը կկատարի վերջին 100 տարվա ընթացքում հայ կոմպոզիտորների ստեղծած երաժշտությունը։

Համերգը բաղկացած է չորս մասից` հիշողություն (Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ), երախտագիտություն (Միխայիլ Յուրովսկի), միջազգային պայքար (Ջանլուկա Մարչիանո) և վերածնունդ (Սերգեյ Սմբատյան)։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Ավստրիայի խորհրդարանը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–