Քիմ Քարդաշյանը ժամանեց Երևան

08.04.2015, 21:47
Ամերիկացի հայտնի դեմք, ռեալիթի շոուի աստղ, հայազգի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը չորեքշաբթի ժամանեց Երևան։ Քարդաշյանը Հայաստան է ժամանել իր ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի և իրենց փոքր դուստր Նորդի հետ։ Ժամանման առիթը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցն է։
Քիմ Քարդաշյանը ժամանեց Երևան

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի հայտնի դեմք, ռեալիթի շոուի աստղ, հայազգի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը չորեքշաբթի ժամանեց Երևան։

Քարդաշյանը Հայաստան է ժամանել իր ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի և իրենց փոքր դուստր Նորթի հետ։ Ժամանման առիթը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցն է

Քարդաշյանները պատրաստվում են նկարահանել «Քարդաշյան ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուի հերթական դրվագը, որը նվիրված կլինի Քիմի արմատներին:

Նախօրեին Հայաստան է ժամանել նկարահանող խումբը։

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում աստղային ընտանիքին աղուհացով դիմավորեցին ազգային տարազով աղջիկները։Նույն վայրում էլ հավաքվել էին տասնյակ լրագրողներ և երկրպագուներ։

«Ես երջանիկ եմ»,– ասաց Քարդաշյանը` լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան։ -0-