Վրաստանի մայրաքաղաքում կայացել է վրացահայ նկարիչների «Թբիլիսի` նոր Բաբելոն» ալբոմի շնորհանդեսը

06.03.2015, 21:04
Թբիլիսիում, Վրաստանի մշակույթի նախարարության շենքում  ուրբաթ կայացել է  «Թիբիլիսի` նոր Բաբելոն» (աշխատանքային անվանումը` «Վրաստանի հայ նկարիչները 20–րդ դարի երկրորդ կեսին) ալբոմի շնորհանդեսը
Վրաստանի մայրաքաղաքում կայացել է վրացահայ նկարիչների «Թբիլիսի` նոր Բաբելոն» ալբոմի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի–Արմենիա/. Թբիլիսիում, Վրաստանի մշակույթի նախարարության շենքում  ուրբաթ կայացել է  «Թիբիլիսի` նոր Բաբելոն» (աշխատանքային անվանումը` «Վրաստանի հայ նկարիչները 20–րդ դարի երկրորդ կեսին) ալբոմի շնորհանդեսը

Միջոցառումն անցկացվել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի (2011-2014թթ. Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան) նախաձեռնած նախագծի շրջանակում։

Նախագծի նպատակն է երեք լեզվով (վրացերեն, հայերեն և անգլերեն) հրատարակել ալբոմ, որը կդառնա ժամանակակից վրացական գեղանկարչության ամենահետաքրքիր էտապներից մեկի պատկերազարդումը։Էտապ, որ հիմնված է այդ ժամանակահատվածի հինգ ամենավառ հայ ներկայացուցիչների ստեղծագործական գործունեության տեսության վրա։ Նրանք են` Ալբերտ Դիլբարյան (1928-1991), Լյովա Բայախչև (1930-1992), Ռոբերտ Քոնդախսազով (1937-2010), Գայանե Խաչատրյան (1942-2009), Զուլեյկի Բաժբեուկ–Մելիքով (1939)։

Քանի որ այս հեղինակներից յուրաքանչյուրի ստեղծագործությունները քաջ հայտնի են արվեստի գիտակներին, աշխատանքային խումբը հայտնի գործերի կողքին ներկայացրել է նաև վարպետների ստեղծագործական գործունեության այն սահմանագիծը, որը մինչ այս հայտնի է եղել միայն նրանց արվեստը նախընտրողների նեղ շրջանակին։

Նախագծի իրականացման համար աշխատանքային խումբը ստեղծագործություններ է հավաքել Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ–ի թանգարաններից։Ալբոմում ներկայացվելու են նաև ստեղծագործություններ Վրաստանի մասնավոր հավաքածուներից, որոնք պահպանվել են նկարիչների ժառանգների կամ նկարիչների ստեղծագործությունների սեփականատերերի կողմից։

Շնորհանդեսին ներկա էր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։–0–