Երևանում հետաձգվել է Իրինա Ալեգրովայի համերգը

06.03.2015, 19:34
Հայտնի երգչուհի Իրինա Ալեգրովայի համերգը, որը Երևանում նախատեսված էր այսօր` հետաձգվել է, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
Երևանում հետաձգվել է Իրինա Ալեգրովայի համերգը

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի երգչուհի Իրինա Ալեգրովայի համերգը, որը Երևանում նախատեսված էր այսօր` հետաձգվել է, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։

Համերգի հետաձգման պատճառը դեռևս անհայտ է, Ալեգրովաայի համերգի կազմակերպիչներն այս պահին ուղղություն են վերցրել դեպի Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիր։

Ալեգրովայի համերգն ունկնդրելու եկած ժողովուրդը չի ցրվում, մարդիկ հավաքվել են ՄՀՀ–ի մուտքի մոտ։

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իրինա Ալեգրովան պետք է Երևանում հանդես գար մարտի 6–ին Դեմիրճյանի անվ, մարզահամերգային համալիրում «Բիս» համերգով։

Համերգի կազմակերպիչն է «FORPOSTART Production» ընկերությունը։–0–