415.24
4.83
386.52
+12
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնող «Don’t deny» երգի պրեմիերան տեղի կունենա մարտի 12–ին

18:35
06 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթում  ներկայացնող Genealogy  խմբի «Don’t deny» երգի պրեմիերան տեղի կունենա մարտի 12–ին։

««Don’t deny» երգն ու տեսահոլովակը կներկայացվի միաժամանակ։ Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է։ Պրեմիերան տեղի կունենա մարտի 12–ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ժամը 21։30–ին և «Եվրատեսիլ» մրցույթի պաշտոնական կայքում (www.eurovision.tv)», - նշվում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության հաղորդագրության մեջ։

Genealogy խմբում ներառվել են հինգ մայրցամաքներում և Հայաստանում բնակվող հայ երգիչներ։ Արդեն հայտնի են խմբի հինգ մասնակիցների անունները` ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը (Essaï), երգչուհի Թամար Կապրելյանն ԱՄՆ–ից, Աֆրիկան ներկայացնում է եթովպահայ երգիչ Վահե Թիբլյանը (Vahe Tilbian), Ասիան ներկայացնում է Ստեֆանի Թոփալյանը (Stephanie Topalian) Ճապոնիայից և ավստրալահայ օպերային երգչուհի Մերի–Ջին Օ'Դոհերթին (Վասմատզյան ) (Mary-Jean O'Doherty (Vasmatzian)։

Հայաստանցի մասնակցի ինտրիգը կպահպանվի մինչև պրեմիերան։ Կազմակերպիչները միայն նշում են, որ հայաստանցի մասնակիցն ունի ուժեղ ձայն, և նա միավորում է մնացած հինգ ձայները։

Ինչպես նշել է «Եվրատեսիլ» մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, «Don’t deny» երգը ներքին ընտրություն է անցել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, որին, որպես ազգային հեռարձակող, մասնակցի և երգի ընտրության իրավունք է տրամադրված։

«Մենք համագործակցել ենք բազմաթիվ հայ կոմպոզիտորների և խոսքերի հեղինակների հետ: Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմի ընտրությունը կանգ առավ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի և խոսքերի հեղինակ Իննա Մկրտչյանի  համատեղ աշխատանքի վրա: Սա այն երգն էր, որն ամենից շատ էր համահունչ 6 երգիչների, «Եվրատեսիլ»-ի ֆորմատի և  ցանկալի տրամադրության համար», – նշել է Գասպարյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ