Հայաստանի թատերական ոլորտը «Թատրոնի մասին» օրենքի կարիքն ունի. Թատերական գործիչների միության նախագահ

11.02.2015, 15:24
Հայ թատրոնն ապրում է, դա է վկայում  թատրոններում երիտասարդության առկայությունը, բայց կարիք ունի «Թատրոնի մասին» օրենքի ընդունման, հայտարարեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, ՊՀԹ–ի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը։
Հայաստանի թատերական ոլորտը «Թատրոնի մասին» օրենքի կարիքն ունի. Թատերական գործիչների միության նախագահ

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայ թատրոնն ապրում է, դա է վկայում  թատրոններում երիտասարդության առկայությունը, բայց կարիք ունի «Թատրոնի մասին» օրենքի ընդունման, հայտարարեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, ՊՀԹ–ի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը։

«Պետության և թատրոնի միջև հարաբերությունները կարող են կարգավորվել «Թատրոնի մասին» օրենքի ընդունմամբ, որը մշտապես հետաձգվում է։ Այսօր թատրոնի գլխավոր խնդիրը ոչ միայն ֆինանսավորումն է, այլ ստեղծագործության որակը»,–չորեքշաբթի մամուլի ասուլիսին ասաց Ղազանչյանը։

Նրա կարծիքով, օրենքի ընդունումը կօգնի համակարգել թատրոնների կառավարումը։ Այսպես, ներկայում թատրոնների գեղարվեստական ղեկավար նշանակում և ազատում է թատրոնի տնօրենը, և գեղղեկը, գործնականում ոչ մի իրավական հիմք չունի։

«Գեղարվեստական ղեկավարը պետք է անձեռմխելի անհատականություն լինի, նրա գործունեությունը պետք է կարգավորվի բարձր ատյանների կողմից։ Չէ որ հաճախ տնօրենը չի ուզում կոլեկտիվում երկրորդ ղեկավար լինել»,–ասաց Ղազանչյանը։

Հայկական թատոններում առկա հիմնախնդիրների շարքում Ղազանչյանը նշեց Թառրոնի և կինոյի ինստիտուտում վճարովի համակարգով ուսուցումը, որի պատճառով շնորհալի երիտասարդությունը սովորելու  հնարավորություն չի ունենում, ինչպես նաև ուսանողների ընդունելության  ամենամյա սահմանափակումները։

«Հայաստանում  դեռևս չի կայացել դրամատուրգիական դպրոցը, քանի որ այն չի կարող գոյություն ունենալ թատրոնից անջատ։ Միաժամանակ, Հայաստանում թատրոնի էությունը հասկացող  տաղանդավոր դրամտուրգներ կան, օրինակ` Կարինե Խոդիկյանը, Պերճ Զեյթունցյանը,  Գուրգեն Խանջյանը»,–ասաց Ղազանչյանը։

«Թատրոնի և թատերական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի լրացված տարբերակը ՀՀ ԱԺ է ներկայացվել 2007 թվականի օգոստոսի 2–ին։  -0-