Մեդինսկին հոգով «Լևիաթանի» հետ կլինի «Օսկարի» մրցանակաբաշխությանը

09.02.2015, 21:04
ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ կցանկանար «Օսկարի» մրցանակակիրների շարքում տեսնել Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթան» ֆիլմը։
Մեդինսկին հոգով «Լևիաթանի» հետ կլինի «Օսկարի» մրցանակաբաշխությանը

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ կցանկանար «Օսկարի» մրցանակակիրների շարքում տեսնել Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթան» ֆիլմը։

«Օրինակ, դուք ո՞ր թիմին եք երկրպագում։ «Սպարտակի՞ն»։ Հիմա պատկերացրեք, որ ԲԿՄԱ թիմը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Ցանկանալու՞ եք, որ հաղթի։ Ես նույնպես»,– ասել է ՌԴ մշակույթի նախարարը` պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե կցանկանա՞ր, որ «Լևիաթանն» «Օսկարի» արժանանար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Կաննի փառատոնի դափնեկիր «Լևիաթանն» արդեն հավաքել է եվրոպական կինոփառատոների մրցանակների տպավորիչ «փունջ», մասնավորապես, այն նվաճել է Լոնդոնի 58–րդ կինոփառատոնի Գրան պրին, Մյունխենի կինոփառատոնի Գրան–պրին, սերբական Պալիչի կինոփառատոնի գլխավոր մրցանակը, Եգիպտոսի փառատոնի գրան–պրին, «Ոսկե գլոբուս» մրցանակը։

«Լևիաթանը», «Իդայի» հետ միասին, նաև առաջադրված է «Օսկարի» «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում։ -0-