Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնը համաշխարհային հյուրախաղերի շրջանակում այս տարվա հոկտեմբերին հանդես կգա Հայաստանում

05.02.2015, 21:28
Համաշխարհային հռչակ վայելող լոնդոնյան «Գլոբուս» թատրոնը Վիլյամ Շեքսպիրի 450 ամյակին նվիրված լայնածավալ Globe to Globe. Hamlet նախագծի շրջանակում, այս տարվա հոկտեմբերին հյուրախաղերով հանդես կգա Հայաստանում
Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնը համաշխարհային հյուրախաղերի շրջանակում այս տարվա հոկտեմբերին հանդես կգա Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/.Համաշխարհային հռչակ վայելող լոնդոնյան «Գլոբուս» թատրոնը Վիլյամ Շեքսպիրի 450 ամյակին նվիրված լայնածավալ Globe to Globe. Hamlet նախագծի շրջանակում, այս տարվա հոկտեմբերին հյուրախաղերով հանդես կգա Հայաստանում

Globe to Globe. Hamlet նախագիծը  մեկնարկել է 2014 թվականի ապրիլի 18–ին, այդ  ընթացքում այն ներկայացվել է աշխարհի 12 երկրներում, իսկ Հայաստանում հոկտեմբերին նախատեսվող ելույթներին զուգահեռ, սպասվում է թատրոնի հյուրախաղերը ևս 11 երկրում, այդ թվում Վրաստանում, Ադրբեջանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում  և Տաջիկստանում։

Globe to Globe նախագծի շրջանակում «Գլոբուսը» կներկայանա աշխարհի 250 երկրներում և «Համլետը» կներկայացնի ամենատարբեր բացառիկ, միջավայր ստեղծող վայրերում` փայտե հրապարակներում, լողափերում, ազգային թատրոններում, պալատներում։

Բեմադրությունը շեքսպիրյան դասական ողբերգության արդիական տարբերակն է, որտեղ տեղ է գտել նաև սև հումորը, իհարկե հեղինակային տեքստի նկատմամբ հարգանք պահելով։ Ներկայացումը տևում է 2 ժամ, որի ընթացքում 12 դերասաններ խաղում են ավելի քան 20 դեր, օգտագործվել է նվազագույն դեկոացիաներ։

Հյուրախաղերը կավարտվեն 2016 թվականի ապրիլի 23–ին, Շեքսպիրի մահվան 400 ամյա տարելիցին։–0–