ՀՀ մշակույթի նախարարությունն արդեն մշակել է ծրագիր` նվիրված Ցեղասպանության 100–րդ տարելիցին

12.12.2014, 18:17
ՀՀ մաշկույթի նախարարությունն արդեն միւոցառումների ծրագիր է մշակել նվիրված Ցեղասպանության տարելիցի 100–րդ տարելիցին, ուրբաթ հայտարարեց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։  
ՀՀ մշակույթի նախարարությունն  արդեն  մշակել է ծրագիր` նվիրված Ցեղասպանության 100–րդ տարելիցին

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ մաշկույթի նախարարությունն արդեն միւոցառումների ծրագիր է մշակել նվիրված Ցեղասպանության տարելիցի 100–րդ տարելիցին, ուրբաթ հայտարարեց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։ 

«Հսկայական աշխատանք է տարվել։ Մշակույթի գործիչների, հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միությունների կողմից ամբողջ տարվա ընթացքում բազմաթիվ առաջարկներ և հայտեր են ստացվել։ Արդյունքում, արդեն պատրաստ է միջոցառումների ծրագիրը, որը մենք կիրականացնենք 2015 թվականին»,–ուրբաթ ասաց Պողոսյանը`  «Մշակութային քաղաքականության ռազմավարական հիմնախնդիրները  և մարտահրավերները` դրանց լուծման ճանապարհին» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում։

2015 թվականին իրականացվելիք նախագծերի շարքում  փոխնախարարն առանձնացրեց Video Armenia ծրագիրը, որի շնորհիվ աշխարհի բազմաթիվ երկրներում պատկերացում կկազմեն հայ ժողովրդի պատմության, մշակույթի, Հայաստանի նվաճումների և կարողությունների մասին։

 «Կկազմակերպվի նաև ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ»,–ավելացրեց նա։

1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպել և ծրագրված իրականացրել է երիտթուրքական կառավարությունը։ 1915-1923 թթ.-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը սկզբունքային նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ Ցեղասպանությունն իրականացվել է՝ Հայկական հարցը փակելու նպատակով։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-