ReAnimania անիմացիոն կինոփառատոնի լավագույն ֆիլմերը կցուցադրվեն Գյումրիում

13.11.2014, 19:32
ReAnimania անիմացիոն ֆիլմերի VI միջազգային փառատոնի լավագույն ֆիլմերը նոյեմբերի 15–ից կցուցադրվեն Գյումրիում, հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը։
ReAnimania անիմացիոն կինոփառատոնի լավագույն ֆիլմերը կցուցադրվեն Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ReAnimania անիմացիոն ֆիլմերի VI միջազգային փառատոնի լավագույն ֆիլմերը նոյեմբերի 15–ից կցուցադրվեն Գյումրիում, հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, շաբաթվա ընթացքում ֆիլմերի ցուցադրությունը կանցկացվի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում և Կերպարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում։

Գյումրու փառատոնը կբացվի Ալե Աբրեուի «Տղան և աշխարհը» ֆիլմի ցուցադրությամբ, որը հաղթել է «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։

Նոյեմբերի 16–ին կանցկացվի լավագույն կարճամետրաժ ֆիլմերի և «Ֆոլիմաժ» ստուդիայի «Փարիզցի կատուն» ժապավենի ցուցադրությունը։ Բացի այդ, կներկայացվեն հայկական անիմացիայի լավագույն նմուշները։

Նոյեմբերի 17–ից կցուցադրվեն դիպլոմային ֆիլմերն ու փառատոնի մրցութային ծրագրի կարճամետրաժ ֆիլմերը։

ReAnimania անիմացիոն կինոփառատոնը 6-րդ անգամ անցկացվեց Երևանում հոկտեմբերի 25-31–ը։ Փառատոնի շրջանակում ընդհանուր առմամբ ցուցադրվեց ավելի քան 400 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ և հոլովակ։

Գյումրու ցուցադրությունների կազմակերպիչներն են նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և «ԱՊԱԳԱ թեքնոլոջիս» ընկերությունը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի տեղեկատվական հովանավորն էր։ -0-