Կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանի հոբելյանական համերգը կնշանավորվի համաշխարհային պրեմիերայով

12.11.2014, 13:26
Չորեքշաբթի երեկոյան Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանի 65-ամյակին նվիրված համերգը, հայտնում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունը:
Կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանի հոբելյանական համերգը կնշանավորվի համաշխարհային պրեմիերայով

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի երեկոյան Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանի 65-ամյակին նվիրված համերգը, հայտնում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունը:

Համերգի ընթացքում կհնչեն հոբելյարի ստեղծագործությունները, նախատեսված է նաև կոմպոզիտորի ստեղծագործություններից մեկի պրեմիերան:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ որպես մենակատար հանդես կգա ռուս ալտահար Մաքսիմ Նովիկովը:

Համերգը տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի շրջանակում: -0