Ականավոր դաշնակահար Յուրի Ռոզումը 60 ամյակը կնշի երևանյան համերգով

13.10.2014, 13:09
Հայտնի դաշնակահար Յուրի Ռոզումը հոկտեմբերի 14–ին համերգ կունենա Երևանի Կամերային երաժշտության տանը, հայտնում է MEZZO Production ընկերությունը։
Ականավոր դաշնակահար Յուրի Ռոզումը 60 ամյակը կնշի երևանյան համերգով

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի դաշնակահար Յուրի Ռոզումը հոկտեմբերի 14–ին համերգ կունենա Երևանի Կամերային երաժշտության տանը, հայտնում է MEZZO Production ընկերությունը։

«Յուրի Ռոզումն անձնական, ստեղծագործական կապ ունի Հայաստանի հետ` նրա առաջին մենահամերգը կայացել է երկար տարիներ առաջ հենց Հայաստանում, այդ պատճառով շատ ուրախ է իր 60–ամյա հոբելյանը նշել Երևանում կայանալիք համերգով»,– նշվում է հաղորդագրությունում։

Համերգին կմասնակցեն նաև Խաչատրյանի անվան եռյակը, սոպրանո Հասմիկ Թորոսյանը, ինչպես նաև Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների ստեղծած Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի կրթաթոշակառուները։

Ելույթը կազմակերպվել է Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի օժանդակությամբ։

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ԲՆՌԱ ակադեմիկոս Յուրի Ռոզումը միջազգային մրցույթների դափնեկիր է, Մոսկվայի պետական ֆիլհարմոնիայի մենակատար, Յուրի Ռոզումի անվան միջազգային բարեգործական հիմնադրամի նախագահ։ Պրոֆեսոր Ռոզումը ղեկավարում է Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի դաշնամուրի ամբիոնը։ -0-