Անդրեյ Կոնչալովսկու ֆիլմով կբացվի ՌԴ և ԱՊՀ երկրների ժամանակակից կինոյի փառատոնը

10.10.2014, 13:46
«Նևա» հիմնադրամի կազմակերպած «KINO. Ֆիլմեր Ռուասաստանից և ոչ միայն» միջազգային երկրորդ կինոփառատոնի բացումը նախատեսված է ուրբաթ Ժնևում։ Առաջինը կցուցադրվի ռուս ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու «Փոստատար Տրյապիցինի սպիտակ գիշերները» ֆիլմը, որն «Արծաթե առյուծ» է ստացել Վենետիկում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Անդրեյ Կոնչալովսկու ֆիլմով կբացվի ՌԴ և ԱՊՀ երկրների ժամանակակից կինոյի փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նևա» հիմնադրամի կազմակերպած «KINO. Ֆիլմեր Ռուասաստանից և ոչ միայն» միջազգային երկրորդ կինոփառատոնի բացումը նախատեսված է ուրբաթ Ժնևում։ Առաջինը կցուցադրվի ռուս ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու «Փոստատար Տրյապիցինի սպիտակ գիշերները» ֆիլմը, որն «Արծաթե առյուծ» է ստացել Վենետիկում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Կազմակերպիչների խոսքով` Ժնևում և Լոզանում հոկտեմբերի 10-19–ն անցկացվելիք փառատոնի հիմնական խնդիրը շվեյցարացի հեռուստադիտողին վերջին ժամանակում նախկին Խորհրդային Միության երկրներում արտադրած ֆիլմերի ցուցադրությունն է։

Առաջին անգամ փառատոնն անցկացվել է նախորդ տարվա աշնանը և մեծ հաջողություն է ունեցել Շվեյցարիայում։ Այս անգամ արտասահմանյան հեռուստադիտողը կկարողանա ծանոթանալ ոչ միայն ժամանակակից ռուս կինեմատոգրաֆի նորույթներին և ԱՊՀ երկրների ռեժիսորների աշխատանքներին, այլ նաև դիտել խորհրդային չհնացող դասական կինոն։

Փառատոնում կցուցադրվի 40 ֆիլմ։ Խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում ներկայացված է 14 ֆիլմ, այդ թվում` Յուրի Բիկովի «Հիմար» դրաման, որն այս տարվա օգոստոսին արժանացել է Լոկարնոյի կինոփառատոնի մրցանակին։

Փառատոնի համար նոր վավերագրական կինոյի մրցութային ծրագրում կլինեն 12 ֆիլմեր Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Լիտվայից, Ուզբեկստանից, Ուկրաինայից և Էստոնիայից, ներառյալ` ուկրաինացի ռեժիսոր Վալենտին Վասյանովիչի «Մթնշաղ» ֆիլմն ուկրաինական գավառական կյանքի մասին։ Առանձին ծրագիր կլինի հատուկ երեխաների համար։ -0-