Թբիլիսիի Ա. Ս. Գրիբոեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 11-ին և 12-ին հանդես կգա Երևանում

18.09.2014, 19:38
Թբիլիսիի Ա. Ս. Գրիբոեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանները հոկտեմբերի 11-ին և 12-ին ելույթ կունենան Երևանում, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում։
Թբիլիսիի Ա. Ս. Գրիբոեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 11-ին և 12-ին հանդես կգա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թբիլիսիի Ա. Ս. Գրիբոեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանները հոկտեմբերի 11-ին և 12-ին ելույթ կունենան Երևանում, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում։

«Կցուցադրվի ողբերգական խոստովանություն՝ Լ. Ն. Տոլստոյի պատմվածքի մոտիվներով, որը բեմադրել է Վրաստանի պետական մրցանակի և Կ. Մարջանիշվիլիի անվան մրցանակի դափնեկիր Ավթանդիլ Վարսիմաշվիլին»,– նշված է թատրոնի պաշտոնական կայքում։

Հոկտեմբերի 14–ին,15-ին և 16-ին էլ Թբիլիսիի ռուսական թատրոնում հանդես կգան Վանաձորի` Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները։

«Այս թատերաշրջանում թատրոնի կյանքում կարևորագույն իրադարձություն կլինի։ Երկար ընդմիջումից հետո թատրոնը հյուրախաղեր կունենա Վրաստանում»,– ասաց թատրոնի գրական մասի վարիչ Լևոն Մութաֆյանը։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի խոսքով` հյուրախաղերի նպատակը Վրաստանի հետ ստեղծագործական համագործակցության 50 ամյակը նշելն է։

«Մենք պատրաստվում ենք այս տարի տոնել Վանաձորի` Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի և Թբիլիսիի` Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական համագործակցության 50 ամյակը։ Մենք բազում անգամներ հանդես ենք եկել Թբիլիսիում, իսկ նրանք` Վանաձորում»,– ասաց Շահվերդյանը։

Նա նշեց, որ Ադամյանի անվան թատրոնի շենքն արդեն մեկ տարուց ավելի է` չի գործում, ծայրաստիճան վթարային վիճակում է, և, ցավոք, դեռ հայտնի չէ` երբ կսկսվի նորոգումը, այդ պատճառով ներկայացումները կխաղան Գրիբոեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում։ —0--