Կոբզոնը հայց է ներկայացրել Եվրոպական դատարան

16.09.2014, 19:50
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը հայց է ներկայացրել Եվրոպական դատարան։ Նրա հայցը Լատվիայի կառավարության դեմ է, որը հունիսին խափանել էր արտիստի համերգը Յուրմալայում։ Կոբզոնը պահանջում է փոխհատուցել վնասը։
Կոբզոնը հայց է ներկայացրել Եվրոպական դատարան

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը հայց է ներկայացրել Եվրոպական դատարան։ Նրա հայցը Լատվիայի կառավարության դեմ է, որը հունիսին խափանել էր արտիստի համերգը Յուրմալայում։ Կոբզոնը պահանջում է փոխհատուցել վնասը։

Լատվիայի ԱԳՆ–ն արգելել էր Իոսիֆ Կոբզոնի, Օլեգ Գազմանովի և Վալերիայի մուտքը երկիր` Ուկրաինայի իրադարձությունների և Ղրիմի ու Ռուսաստանի միացման հարցում ունեցած դիրքորոշման համար։ Նրանք պետք է ելույթ ունենային Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք» մրցույթում։

«Ես ձեզ զեկուցում եմ` փաստաբան Բարշչևսկու հետ դիմել եմ Եվրոպական դատարան, վճարել եմ գործընթացի համատ և դատի եմ տալիս Լատվիայի կառավարությանը` բարոյական և նյութական վնաս պատճառելու համար»,– հայտարարել է Կոբզոնը Պետդումայի կոմիտեի նիստին։

«Ես 11,5 հազար եվրո էի վճարել էի հյուրանոցին Յուրմալայում նախատեսված ողջ ժամանակահատվածի համար, հյուրանոցն ինձ այդ գումարը չի վերադարձրել»,– ավելացրել է արտիստը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Կոբզոնը փորձել է բացատրել, որ դա չնախատեսված դեպք է, «ֆորս–մաժոր», ինչը արտիստից կախված չէր։ Նրանք (հյուրանոցի աշխատակազմը) ասում են, որ իրենցից էլ կախված չէր։ Ո՞վ է դա արել։ Լատվիայի կառավարությունը, ահա նրանց էլ ներկայացրեք ձեր պահանջները, ես էլ ահա ներկայացնում եմ իմ պահանջը»,– ավելացրել է արտիստը։-0-