Եզդիներին զորակցող բարեգործական համերգ կկազմակերպվի հինգշաբթի Հայաստանի խորհրդարանին հարակից պուրակում

03.09.2014, 15:39
Եզդի ժողովրդին զորակցելու նպատակով բարեգործական համերգ կկայանա սեպտեմբերի 4-ին՝ ժամը  20.00-ին, խորհրդարանի այգում, հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։
Եզդիներին զորակցող բարեգործական համերգ կկազմակերպվի հինգշաբթի Հայաստանի խորհրդարանին հարակից պուրակում

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եզդի ժողովրդին զորակցելու նպատակով բարեգործական համերգ կկայանա սեպտեմբերի 4-ին՝ ժամը  20.00-ին, խորհրդարանի այգում, հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։

Միջոցառումը կազմակերպում է «Օգնիր եզդիներին» հասարակական նախաձեռնությունը` ՀՀ Ազգային ժողովի աջակցությամբ։

Համերգին կմասնակցեն Արտո Թունջբոյաջյանը, ԱՐԾՐՈւնի Progressive music act, Aram mp3, «Ոստան հայոց», «Բամբիռ», Dorians, Empyray, The beautified project խմբերը: Մուտքն ազատ է: 
«Իսլամական պետություն» ահաբեկչական կրոնական խմբավորումը, որը կապ ունի «Ալ Քայիդայի» հետ, սկզբում ստեղծվել և գործել է հիմնականում Սիրիայի տարածքում, որտեղ պատերազմել է կառավարական ուժերի դեմ և որտեղ ամենադաժան խմբավորումներից մեկի «համբավն» է ձեռք բերել: Մի քանի ամիս առաջ խմբավորումը կտրուկ ակտիվացրել է իր գործողություններն Իրաքում:

Օգտվելով Բաղդադի իրականացրած քաղաքականությունից առաջացած իրաքցի սունիների դժգոհությունից՝ «Իսլամական պետությունը» զանգվածային գրոհ է սկսել Իրաքի հյուսիսային և հյուսիս-արևմտյան գավառների վրա և մեծ տարածքներ է գրավել:

Ավելի վաղ Աշխարհի եզդիների ազգային միությունը բազմիցս կոչ է արել միջազգային կառույցներին և համայն մարդկությանը համապատասխան միջոցներ ձեռնարկել, քանի որ անգործունեության դեպքում եզդիների նկատմամբ իրականացվող հանցագործությունները կշարունակվեն: Միության ղեկավարությունը բաց նամակով դիմել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Հայաստանի նախագահներին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի վարչապետին՝ կոչ անելով պաշտպանել Իրաքում բնակվող եզդիներին:

Եզդիները քրդերի մի մասն են, որոնք այլ կրոն են դավանում: Նրանք հիմնականում բնակվում են Իրաքում: Եզդիների կրոնը պարունակում է հեթանոսության, հնագույն հնդիրանական հավատալիքների, հուդայականության, քրիստոնեության և իսլամի տարրեր:

2013 թ.-ին իրականացված մարդահամարի համաձայն՝ Հայաստանում բնակվում է 41 հազար եզդի, լույս է տեսնում եզդերեն թերթ և ռադիոհաղորդում: Հայաստանի մի շարք դպրոցներում նաև եզդերեն է դասավանդվում:-0-