ԼՂՀ-ի և Հայաստանի նախագահները ներկա են գտնվել Շուշիի ամրոցի տարածքում «Կրակե օղակ» օպերայի բեմադրությանը

02.09.2014, 13:59
ԼՂՀ և ՀՀ նախագահներ Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը ներկա են գտնվել Շուշիի ամրոցի տարածքում Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի բեմադրությանը, հաղորդում է ԼՂՀ նախագահ աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
ԼՂՀ-ի և Հայաստանի նախագահները ներկա են գտնվել Շուշիի ամրոցի տարածքում «Կրակե օղակ» օպերայի բեմադրությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ և ՀՀ նախագահներ Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը ներկա են գտնվել Շուշիի ամրոցի տարածքում Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի բեմադրությանը, հաղորդում է ԼՂՀ նախագահ աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

«Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ օպերային բեմադրությունները Շուշիում արդեն իսկ դառնում են բարի ավանդույթ, ինչը դրական է ազդում ոչ միայն քաղաքում, այլև ողջ Արցախում մշակույթի զարգացման վրա», - նշվում է հաղորդագրության մեջ:

Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից և հյուրեր արտերկրից:-0-