Հայաստանում կվերականգնեն Դաշտադեմ միջնադարյան ամրոցը

14.08.2014, 17:54
Հայաստանը կվերականգնի Արագածոտնի մարզի Դաշտադեմ 7–րդ դարի միջնադարյան ամրոցը, հինգշաբթի կառավարության նիստում նշեց Հասմիկ Պողոսյանը։
Հայաստանում կվերականգնեն Դաշտադեմ միջնադարյան ամրոցը

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը կվերականգնի Արագածոտնի մարզի Դաշտադեմ 7–րդ դարի միջնադարյան ամրոցը, հինգշաբթի կառավարության նիստում նշեց Հասմիկ Պողոսյանը։

Ըստ նրա, համալիրի` 550 հազար դոլարի վերականգնման առաջին փուլը կսկսվի առաջիկայում ԱՄՆ–ի դեսպանության մշակութային արժեքների հիմնադրամի միջոցներով։ 

Նա նշեց, որ 2006-2008 թվականներին ամրոցի վերականգնման և տարածքի մաքրման համար հատկացվել է 360 հազար դրամ, սակայն 2008-2010 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով Հայաստանը ստիպված եղավ դադարեցնել վերականգնման ծրագիրը։ 

Նախարարը հիշեցրեց, որ 2012 թվականին մշակույթի նախարարությունն ԱՄՆ դեսպանության մշակութային արժեքների հիմնադրամին է ներկայացրել հետազոտության համալիր ծրագիր, գնահատականներ, ամրոցի վերականգնում, որի լիարժեք իրագործման համար պահանջվում է 5.5 մլն դոլար։ Ծրագիրը հաստատվել է 2013 թվականին, և դրա մեկնարկի համար նախատեսվում է 550 հազար դոլար։

«Միջոցները կտրամադրվեն միայն այն պայմանով, որ ամրոցի տարածքը և հարակից հողերը կլինեն պետության սեփականությունը, ինչի կապակցությամբ կառավարության այսօրվա որոշումով ամրոցի տարածքում գտնվող անշարժ գույքը ճանաչվում է հանրային գերակա շահ, որի ձեռքբերման համար հատկացվում է մոտ 23.5 մլն դրամ»,– ասաց Պողոսյանը։

Նախարարը հայտնեց, որ ծրագրվում է ոչ միայն վերականգնել ամրոցը, այլ նաև պայմաններ ստեղծել զբոսաշրջային այցելությունների, մշակութային և գիտահետազոտական կենտրոնի ձևավորման պայմաններ ամրոցի և ռազմարվեստի թանգարանի բազայի վրա։

«Սա գրեթե ամբողջովին պահպանված ամրոցային համալիրներից է Հայաստանի տարածքում, որտեղ բացահայտվել են նաև տարբեր մշակութային շերտեր` ոչ միայն հայկական, այլ նաև արաբական գրառումներ և իրանական շինություններ»,– ասաց Պողոսյանը։ -0-