Արտասահմանում բարձր են գնահատվում հայկական գորգերը. փորձագետ

01.08.2014, 18:44
Հայկական ազգային նախշերով գորգերը բաձր են գնահատվում համաշխարհային շուկայում, ասաց գորգագետ Աշխունջ Պողոսյանը։
Արտասահմանում բարձր են գնահատվում հայկական գորգերը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական ազգային նախշերով գորգերը բաձր են գնահատվում համաշխարհային շուկայում, ասաց գորգագետ Աշխունջ Պողոսյանը։

«Արտասահմանում հայ վարպետների գործած հայկական զարդանախշերով գորգերը շատ բարձր վարկանիշ ունեն։ Ցավոք, քչերը գիտեն, որ այդ աշխատանքները հայկական մշակույթի են պատկանում։ Գորգերից շատերը վերագրում են պարսկական ու թուրքական մշակույթին»,– ուրբաթ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փորձագետը։

Նրա խոսքով` հայկական առաջին գորգը գործել են շուրջ 3000 տարի առաջ, սակայն գորգագործության ոլորտը Հայաստանում բավարար չափով չի ուսումնասիրվել։

«Թուրքիայի տարածքում հայտնաբերված գորգի կտորները հյուսվել են շուրջ 7-8 հազար տարի առաջ, իսկ դրանց վրա ակնհայտ հայկական նախշեր են։ Բնականաբար, դարեր ի վեր գորգագործությունը չափազանց զարգացած է եղել Հայաստանում։ Մենք այսօր էլ հիանալի վարպետներ և նկարիչներ ունենք»,– ասաց Պողոսյանը։

Նա ավելացրեց Հայաստանի իշխանությունը պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնի հայկական գորգագործության ուսումնասիրմանը, քանի որ այն հայկական մշակույթի մի մասն է հանդիսանում։-0-