Երկուշաբթի լրանում է Էռնեստ Հեմինգուեյի ծննդյան 115-ամյակը

21.07.2014, 14:46
Երկուշաբթի լրանում է ամերիկացի գրող և լրագրող, Նոբելյան մրցանակակիր Էռնեստ Հեմինգուեյի ծննդյան 115-ամյակը (1899-1961)։
Երկուշաբթի լրանում է Էռնեստ Հեմինգուեյի ծննդյան 115-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի լրանում է ամերիկացի գրող և լրագրող, Նոբելյան մրցանակակիր Էռնեստ Հեմինգուեյի ծննդյան 115-ամյակը (1899-1961)։
Էռնեստ Միլլեր Հեմինգուեյը (Ernest Miller Hemingway) ծնվել է Օք-պարկ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է որպես լրագրող։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մեկնելով Եվրոպա՝ դարձել է պատերազմի կամավոր մասնակից և ծանր վիրավորվել։ Ապաքինվելուց հետո սկսել է զբաղվել գրական գործունեությամբ և Փարիզում լույս է ընծայել «Մեր ժամանակներում» կոչվող պատմվածքների առաջին ժողովածուն, որտեղ մանկության ու պատանեկության տարիների հուշերի կողքին տեղ են գտել նաև պատերազմի թեմաներով գրված պատմվածքներ։

Պատերազմի թեման իր արտացոլումն է գտել նաև Հեմինգուեյի հետագա ստեղծագործություններում։ Այդ գործերից ամենանշանակալիցը նրա «Հրաժեշտ զենքին» վեպն էր, որը լայն տարածում գտավ աշխարհի բազմահազար ընթերցողների շրջանում՝ մեծ հռչակ բերելով գրողին։

Ուշագրավ են նաև նրա «Կիլիմանջարոյի ձյուները», «մադրիդի վարորդներ», «Կղզի օվկիանոսում» ստեղծագործությունները։ Իր ստեղծած գրականության ոճով և արծարծած խնդիրներով նա նոր երևույթ էր։ Գրում էր սեղմ, ազդեցիկ ու պատկերավոր, պարզ, բայց և խորը։ Ազատ ժամերին Հեմինգուեյը սիրում էր զբաղվել որսորդությամբ, հատկապես ձկնորսությամբ։

Եվրոպայում ապրելու տարիներին նա մասնակցում է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմին։Կյանքի և պատերազմների բովով անցած, ստեղծագործելու անսպառ եռանդով լցված գրողը Եվրոպայից վերադարձել է Կուբա`՝ իր նախնիների հայրենիքը։ Այստեղ է նա գրել է իր հանրահայտ վիպակը՝ «Ծերունին և ծովը»։Այս և մյուս ստեղծագործությունների համար 1954 թվականին նրան շնորհվում է Նոբելյան մրցանակ։--0--