Ջոան Ռոուլինգը վերջին յոթ տարվա մեջ առաջին անգամ Հարի Փոթերի մասի նոր պատմվածք է ներկայացրել. ԶԼՄ

09.07.2014, 11:32
Գրող Ջոան Ռոուլինգը վերջին յոթ տարվա մեջ առաջին անգամ վերադարձել է Հարի Փոթերի պատմությանը՝ ներկայացնելով արդեն մեծացած հրաշագործի մասին նոր պատմությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Guardian բրիտանական թերթին:
Ջոան Ռոուլինգը վերջին յոթ տարվա մեջ առաջին անգամ Հարի Փոթերի մասի նոր պատմվածք է ներկայացրել. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Գրող Ջոան Ռոուլինգը վերջին յոթ տարվա մեջ առաջին անգամ վերադարձել է Հարի Փոթերի պատմությանը՝ ներկայացնելով արդեն մեծացած հրաշագործի մասին նոր պատմությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Guardian բրիտանական թերթին:

Ռոուլինգը ներկայացրել է պատմությունը Pottermore.com կայքում թղթակից Ռիտա Սքիթերի անունից, ով լուսաբանում է քվիդիչի (խաղ, որի ժամանակ հրաշագործները դաշտում թռչում են ցախավելներով) աշխարհի առաջնության եզրափակիչը: Իր ռեպորտաժում Սքիթերը ներկայացնում է 34-ամյա Հարի Փոթերին, նրա կնոջը՝ Ջինիին և նրանց ընկերներին՝ Ռոն Ուիզլին և Հերմիոնա Գրեյնջերին, ովքեր եկել են խաղը դիտելու: Թղթակիցը նշում է, որ Փոթերի մազերը սկսել են ճերմակել, նրա այտին սպի է հայտնվել, իսկ Ռոնի շիկակարմիր մազերը նոսրացել են:

Սքիթերը անգամ գրում է, որ Հարի Փոթերը տիրապետում է «չար կախարդներ» որսալու մասնագիտությանը, Ռոնն աշխատում է Մոգության նախարարությունում, իսկ Հերմիոնան նշանակվել է «մոգական ուժային գերատեսչություններից» մեկի բաժնի ղեկավարի տեղակալի պաշտոնում:

Ինչպես հաղորդում է Guardian թերթը, Ռոուլինգի պատմվածքը քվիդիչի առաջնության մասին պատմող գրառումների շարքի շարունակությունն է, որոնք գրողը պարբերաբար հրապարակում է Pottermore կայքում: Վերջին «ռեպորտաժը» կհրապարակվի ուրբաթ:

Ռոուլինգի՝ Հարի Փոթերի մասին պատմող յոթ վեպերի շարքը, որոնք լույս են տեսել 1997-2007 թթ.-ին, հրատարակվել է 400 մլն տպաքանակով, այն թարգմանվել է 65 լեզվով: 2011 թ.-ին էկրան է բարձրացել Փոթերի մասին պատմող վերջին ֆիլմը: «Հարի Փոթեր» ապրանքանիշը այժմ 7 մլրդ ֆունտ ստեռլինգ է գնահատվում:-0-