415.29
4.72
387.04
+30
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական կոմպոզիտորական դպրոցը բարձր է գնահատվում ողջ աշխարհում. Սաթյան

15:37
27 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Միջազգային մակարդակի փորձագետները բարձր են գնահատում հայկական կոմպոզիտորական դպրոցը, վստահեցնում է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:

«Մեր երիտասարդ կոմպոզիտորները բավականին բարձր գնահատականների են արժանանում, և ափսոս է, որ մենք չենք գնահատում մեր ձեռքբերումները: Քչերը գիտեն հայ ժամանակակից կոմպոզիտորների անունները Հայաստանի ներսում, այն դեպքում, երբ այդ երիտասարդ տաղանդներն առաջին տեղն են զբաղեցնում տարբեր միջազգային մրցույթներում», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սաթյանը:

Նրա խոսքով՝ հայկական հասարակությունը չափազանց քիչ ուշադրության է արժանացնում երիտասարդ տաղանդավոր կոմպոզիտորներին, այն դեպքում, երբ ցանկացած օտարերկրյա երաժիշտի հայ հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է դիմավորում:

«Եթե անգամ Հայաստան է գալիս միջակ օտարերկրյա երաժիշտ, մեզ մոտ նրան դիմավորում են մեծ ոգևորությամբ և հուզմունքով», - կարծում է կոմպոզիտորը:

Սաթյանը նշեց, որ այս միտումը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրում ազգային արժեքները չեն քարոզվում, մասնավորապես՝ հեռուստատեսության միջոցով:

«Բոլոր ժամանակներում հայկական երաժշտությունը պահանջարկ է ունեցել, և ի՞նչ պատահեց հիմա, ինչու՞ այդ պահանջարկը հանկարծ անհետացավ: Պատճառն այն է, որ մեր հեռուստառադիոեթերը լցված է անորակ և անհասկանալի երաժշտությամբ, որը համարվում է հայկական», - պարզաբանեց Սաթյանը:

Նա ավելացրեց, որ հասարակությունը լավ հայկական երաժշտության կարիք ունի, սակայն չի ստանում այն:

«Մեր միության երաժիշտները վերջերս ելույթ են ունեցել Հայաստանի մարզերում, և մեզ բառացիորեն ողողել էին նամակներով՝ խնդրելով կրկնել համերգը: Ողջ խնդիրն այն է, որ մեզ քարոզչություն է հարկավոր», - ասաց կոմպոզիտորը:

Սաթյանը նշեց, որ միության գործունեությունն ուղղված է երիտասարդ կոմպոզիտորների աջակցությանը` համերգների, փառատոների և միջոցառումների միջոցով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար