Կարլովի Վարիում անցկացվող կինոփառատոնի գլխավոր հյուրերը կլինեն Լեխ Վալենսան ու Մել Գիբսոնը

26.06.2014, 13:06
Կարլովի Վարիում անցկացվող ավանդական կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 4-ից 12-ը, իսկ փառատոնի գլխավոր հյուրերը կլինեն Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան ու ամերիկյան հայտնի դերասան, ռեժիսոր ու պրոդյուսեր Մել Գիբսոնը:
Կարլովի Վարիում անցկացվող կինոփառատոնի գլխավոր հյուրերը կլինեն Լեխ Վալենսան ու Մել Գիբսոնը

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Կարլովի Վարիում անցկացվող ավանդական կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 4-ից 12-ը, իսկ փառատոնի գլխավոր հյուրերը կլինեն Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան ու ամերիկյան հայտնի դերասան, ռեժիսոր ու պրոդյուսեր Մել Գիբսոնը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայաբերելով փառատոնի պաշտոնական ներկայացուցիչ Ուլիանա Դոնատովային։

«Լեխ Վալենսան ցանկանում է անձամբ ներկայացնել Անջեյ Վայդայի «Վալենսա. հույսերի մարդը» նոր ֆիլմը, որն արդեն «Օսկարի» մրցանակի է ներկայացվել «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում», իսկ Մել Գիբսոնը համաշխարհային կինոյում ունեցած իր երկար տարիների ավանդի համար «Բյուրեղապակյա գլոբուս» հատուկ մրցանակ կստանա փառատոնի կողմից։ Փառատոնի նախագահի պատվավոր մրցանակ կստանա նաև ռուս հանդիսատեսին քաջածանոթ չեխ դերասան և սցենարիստ Զդենեկ Սվերակը։ Բացի «Կոլի» ֆիլմից, նրա սցենարով գրված ևս երկու ֆիլմեր տարբեր ժամանակներում «Օսկարի» են ներկայացվել»,– ասաց նա։

Դոնատովայի խոսքով` այս տարի կինոփառատոնի գլխավոր մրցույթում առաջին անգամ նաև անիմացիոն ֆիլմ կներառվի։ Հայրենի երկրի պատմության մոտիվներով նկարահանված «Անասնաբույժ» ֆիլմը կներկայացնի լատիշ ռեժիսոր Սիգնե Բաումանեն։-0-