Սիլվեստր Ստալոնեն հինգերորդ անգամ հանդես կգա Ռեմբոյի դերում. ԶԼՄ

23.06.2014, 19:46
Ամերիկացի դերասան Սիլվեստր Ստալոնեն հինգերորդ անգամ հանդես կգա վիետնամցի վետերան Ռեմբոյի դերում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին գրել է Digital Spy–ը` հղում անելով Splendid Film ստուդիայի հաղորդագրությանը։
Սիլվեստր Ստալոնեն հինգերորդ անգամ հանդես կգա Ռեմբոյի դերում. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի դերասան Սիլվեստր Ստալոնեն հինգերորդ անգամ հանդես կգա վիետնամցի վետերան Ռեմբոյի դերում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին գրել է Digital Spy–ը` հղում անելով Splendid Film ստուդիայի հաղորդագրությանը։

Ֆիլմը էկրան կբարձրանա 2014 թվականին։

««Ռեմբո-5» ֆիլմում նույնպես Ստալոնեն հավատարիմ կմնա հերոսի կերպարին։ Այս անգամ նա կպայքարի  թմրանյութերի բիզնեսով զբաղվող մեքսիկական խմբավորման դեմ»,– ասվում է ֆիլմի արտադրության իրավունք ստացած Splendid Film–ի հայտարարության մեջ։ Ընկերությունը նշում է, որ Ստալոնեն հանդես է գալիս նաև որպես ֆիլմի սցենարիստ։ Դերասանը համարում է, որ այս ֆիլմը «Սա ծերուկների տեղը չէ» կինոնկարի սեփական տարբերակն է։

Թերթը հիշեցնում է, որ 2014 թվականի սկզբին Ստալոնեն հոռետեսությամբ էր խոսել Ռեմբոյի մասին ֆիլմերը շարունակելու մասին։

Ամերիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Սիլվեստր Ստալոնեն հանդիսատեսի սերն ու համակրանքը նվաճեց մարտաֆիլմերում ունեցած դերերով, որոնցից պետք է առանձնացնել «Ռեմբո» և «Ռոկկի» ֆիլմաշարերը։ Ջոն Ռեմբոյի դերում նա առաջին անգամ հանդես եկավ 1982 թվականին «Ռեմբո`առաջին արյունը» ֆիլմում և 8 միլիոն դոլար վաստակեց։ Ռեմբոյի մասին պատմող չորրորդ ֆիլմը էկրան բարձրացավ 2008 թվականին։-0-