Երևանի Փարաջանովի թանգարանում մայիսի 17–18–ը կներկայացվեն հայտնի հայ նկարիչներ Հենրիկ և Վաղարշակ Էլիբեկյանների աշխատանքները

16.05.2014, 18:09
Երևանի Փարաջանովի տուն–թանգարանում մայիսի 17–18–ը տեղի կունենա հայտնի հայ նկարիչներ Հենրիկ և Վաղարշակ Էլիբեկյանների աշխատանքների ցուցահանդեսը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։
Երևանի Փարաջանովի թանգարանում մայիսի 17–18–ը կներկայացվեն հայտնի հայ նկարիչներ Հենրիկ և Վաղարշակ Էլիբեկյանների աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի Փարաջանովի տուն–թանգարանում մայիսի 17–18–ը տեղի կունենա հայտնի հայ նկարիչներ Հենրիկ և Վաղարշակ Էլիբեկյանների աշխատանքների ցուցահանդեսը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։

Ցուցահանդեսը նվիրված է «Թանգարանային գիշեր» համաեվրոպական ակցիային և մայիսի 17–18–ը նշվող Թանգարանների միջազգային օրվան, որոնց կմասնակցեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 թանգարաններ։

«Այդ երկու օրերին, բացի հիմնական ցուցադրությունից, թանգարանում կկազմակերպվի ցուցահանդես, որի ժամանակ կներկայացվեն Փարաջանովի 10 դիմանկարները, որոնք ստեղծել է հռչակավոր նկարիչ Հենրիկ Էլիբեկյանը, ինչպես նաև կներկայացվեն դեկորատիվ դդումներ և սկուտեղներ, որոնք ակրիլով գունազարդել է նկարչի որդին` Վաղարշակ Էլիբեկյանը», – ասել է նա։

Սարգսյանը նշել է, որ ցուցահանդեսը կանցկացվի թանգարանի բակում և հույս հայտնեց, որ եղանակը չի խանգարի այցելուներին  բավականություն ստանալ այդ հիանալի աշխատանքներից։

Հայազգի հայտնի նկարիչների տոհմի ներկայացուցիչ Հենրիկ Էլիբեկյանը ծնվել է 1936 թ.–ին Թբիլիսիում։ 1967 թ.–ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը։ 1971 թ.–ից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ է։ 70–ականների սկզբում հիմնական բնակություն հաստատելով Երևանում` Հենրիխ Էլիբեկյանը 70–80–ականների ընթացքում ստեղծել է դիմանկարների մի ողջ պատկերասրահ, որոնցում բնօրինակից կամ պատկերացմամբ վերաստեղծված է ռեժիսորների, նկարիչների, բանաստեղծների, կոմպոզիտորների արտաքին և ներքին տեսքը։ Հենրիխ Էլիբեկյանի ստեղծագործությունները ներկայացված են Արևելքի ժողովուրդների արվեստների պետական թանգարանում, Հայաստանի պետական պատկերասրահում, Վրաստանի արվեստների պետական թանգարանում, մասնավոր հավաքածուներում և արտերկրում։  

Տոհմի երիտասարդ ներկայացուցիչ Վաղարշակ Էլիբեկյանն արժանի կերպով շարունակում է ընտանիքի ավանդույթները։

Երևանի կենտրոնում գտնվող Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1991թ.–ի հունիսին։ Թանգարանում ներկայացված է 1500 ցուցանմուշ, որոնց թվում են վարպետի ինստալիացիաները, կոլաժները, տիկնիկները, գլխարկները, նամակները և այլ անձնական իրեր։–0–