Հայաստանն Իրանի աջակցության կարիքն ունի Երևանի Երկնագույն մզկիթը UNESCO–ի ցուցակում ընգրկելու համար

14.05.2014, 17:52
Հայկական կողմն Իրանի օժանդակության կարիքն ունի Երևանի Երկնագույն մզկիթը UNESCO–ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու համար, ասել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ԻԻՀ Արտակարգ և Լիազոր դեսպան Մուհամադ Ռեիսիի հետ հանդիպման ընթացքում։
Հայաստանն Իրանի աջակցության կարիքն ունի Երևանի Երկնագույն մզկիթը UNESCO–ի ցուցակում ընգրկելու համար

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական կողմն Իրանի օժանդակության կարիքն ունի Երևանի Երկնագույն մզկիթը UNESCO–ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու համար, ասել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ԻԻՀ Արտակարգ և Լիազոր դեսպան Մուհամադ Ռեիսիի հետ հանդիպման ընթացքում։

«Երկնագույն մզկիթը UNESCO–ի ցուցակում գրանցելու համար մեզ անհրաժեշտ է Իրանի օգնությունը»,– Պողոսյանի խոսքն է մեջբերում МЕХР իրականական գործակալությունը։

Իրանացի դիավանագետն իր հերթին հայ նախարարին հրավիրել է օգոստոսին այցելել Իրանում UNESCO–ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընգրկված Սուրբ Թադևոսի հայկական վանք, ուր օգոստոսին ավանդաբար հարյուրավոր ուխտավորներ են հավաքվում, այդ թվում` Հայաստանից։

Հանդիպման ժամանակ Մուհամադ Ռեիսին նախարարին է ներկայացրել ԻԻՀ Դեսպանության մշակույթի նոր խորհրդական Մեջիդ Մեշքիին, ով ընդգծեց, որ Հայաստանի և Իրանի համագործակցության բարձր մակարդակը կարող է տարածաշրջանի այլ երկրների համար հիանալի օրինակ լինել։

Նա նաև առաջարկել է հայկական կողմին ցանկացած հարմար ժամանակ Իրանում հայկական մշակույթի շաբաթ անցկացնել։

1766 թվականին Հուսեյն խանի կառուցած երկնագույն մզկիթը հայկական մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկն է։ Այսեղ տասնամյակներ շարունակ գտնվել են Երևանի պատմության թանգարանը և Բնության թանգարանը։ 1993-96 թվականներին Իրանի Իսլամական Հանրապետության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ մզկիթը վերականգնվել է և Հայաստանում բնակվող մահմեդականների գլխավոր մշակութային կենտրոններից մեկն է համարվում։ -0-