Բուքմեյքերներն ավելի քիչ են սկսել հավատալ Արամ MP3–ի հաղթանակին Եվրատեսիլ-2014–ին

07.05.2014, 13:08
Համաշխարհային բուքմեյքերական գրասենյակները նվազեցրել են Եվրատեսիլ-2014–ում հայ ներկայացուցիչ Արամ MP3–ի հաղթանակի հնարավորությունները, սակայն նա շարունակում է մնալ մրցույթի ֆավորիտների եռյակում։
Բուքմեյքերներն ավելի քիչ են սկսել հավատալ Արամ MP3–ի հաղթանակին Եվրատեսիլ-2014–ին

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Համաշխարհային բուքմեյքերական գրասենյակները նվազեցրել են Եվրատեսիլ-2014–ում հայ ներկայացուցիչ Արամ MP3–ի հաղթանակի հնարավորությունները, սակայն նա շարունակում է մնալ մրցույթի ֆավորիտների եռյակում։

Մինչ առաջին կիսաեզրափակիչը, որում հայ մասնակիցը նվաճեց մրցույթի եզրափակչում ելույթի իրավունք, բուքմեյքերներն Արամ MP3–ին Not Alone երգով ակնհայտ ֆավորիտ էին համարում։
Այսպես, Williamhill բուքմեյքերական գրասենյակն հայ մասնակցի հաղթանակի դրույքներ է ընդունում 3.25 գործակցով։ Առաջին տեղում, ըստ մասնագետների, շվեդ երգչուհի Սաննա Նիլսենն է Undo երգով։ Առաջատարների եռյակը եզրափակում է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մոլլին «Children of the Universe» երգով։ Նրա հաղթանակի գործակիցը կազմում է յոթ։ 

Միջազգային «bwin» բուքմեյքերական գրասենյակի փորձագետները նույնպես առաջին տեղում են դնում Շվեդիայի ներկայացուցչին` 2.85։ Արամ MPЗ–ի հնարավորությունները գնահատվում են 4.50։

Հայ բուքմեյքերները նույնպես ոչ մեծ առավելություն են տալիս շվեդ երգչուհուն (2,85), սակայն Արամ MPЗ–ի հնարավորությունները նույնպես վատը չեն` 3,50։

Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3–ը  (Արամ Սարգսյան) դուրս է եկել Եվրատեսիլ-2014 միջազգային երգի մրցույթի եզրափակիչ փուլ Not alone  երգով։

Հայ երգչի շոուն մինիմալիստական ոճով էր` Արամը երգը կատարեց մենակ, առանց պարային ուղեկցության և բեք վոկալի։ Համարի բարձրակետը լուսային շոուն էր, իսկ վերջում երգիչն «ընկղմվեց» ամբողջ բեմի երկայնքով ձգվող LED-էկրանների աստղային երկնքի մեջ։
Արարողության հաղորդավարները հայտարարեցին Արամ MP3–ին եզրափակչի մասնակիցների թվում Չեռնոգորիայի, Հունգարիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Սան–Մարինոյի, Ուկրաինայի, Շվեդիայի, Նիդեռլանդների և Իսլանդիայի կատարողների հետ միասին։

Երկրորդ կիսաեզրափակչում` մայիսի 8–ին, կներկայանան ևս 15 երկրների` Մալթայի, Իսյարելի, Նորվեգիայի, Վրաստանի, Լեհաստանի, Ավստրիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Բելառուսի, Մակեդոնիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Սլովենիայի և Ռումինիայի ներկայացուցիչները։

Երգի մրցույթի եզրափակիչ շոուն կանցնի մայիսի 10–ին։ Դրան կմասնակցեն երկու կիսաեզրափակիչների տասական մասնակիցներ, որոնք կպայքարեն նաև «մեծ հնգյակի» երկրների (Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրատեսիլը հյուրընկալող երկրի` Դանիայի հետ։

«Եվրատեսիլ-2014» մրցույթն անցնում է Կոպենհագենում։ Եվրաշոուի բոլոր կիսաեզրափակիչները և եզրափակիչն անցկացվում են Refshaleoen–ի B&ampW Hallerne բեմում։

Կոպենհագենն արդեն երկու անգամ ընդունել է մրցույթը` 1964 և 2001 թթ.–ին, իսկ 2005 թ.–ին այնտեղ անցկացվել են «Եվրատեսիլի» 50–ամյակին նվիրված տոնակատարությունները։
Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին` սկսած 2006 թվականից։ 2008 թվականին լավագույն արդյունքը ցույց տվեց Սիրուշոն` զբաղեցնելով չորրորդ տեղը։
2013թ.–ին Հայաստանը ներկայացրեց Dorians ռոք խումբը, որը Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի ունեցած «Եվրատեսիլ–2013» երգի մրցույթի ժամանակ «Lonely Planet» երգով զբաղեցրեց 18–րդ տեղը։–0-