Ապրիլի 22–ին Մոսկվայի տանը հոգևոր երաժշտության համերգ կանցկացվի

17.04.2014, 19:48
Ապրիլի 22–ին Մոսկվայի տանը հոգևոր երաժշտության համերգ կանցկացվի, որը նվիրված կլինի Զատկի տոնին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց կենտրոնի PR-ծառայության ղեկավար Արմինե Ղազարյանը։
Ապրիլի 22–ին Մոսկվայի տանը հոգևոր երաժշտության համերգ կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/.  Ապրիլի 22–ին Մոսկվայի տանը հոգևոր երաժշտության համերգ կանցկացվի, որը նվիրված կլինի Զատկի տոնին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց կենտրոնի PR-ծառայության ղեկավար Արմինե Ղազարյանը։

Երեկոյի ընթացքում Մոսկվայի տան բեմում ելույթ կունենան «Հովեր» պետական կամերային երգչախումբը` Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Հավատամք» երգչախումբը` Րաֆֆի Միքայելյանի գլխավորությամբ։

«Հայկական երգչախմբային կոլեկտիվները համերգի շրջանակում կներկայացնեն հայ, ռուս և օտարերկրացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Համերգի ավարտին բոլոր հյուրերին սպասում է Զատկի տոնական հյուրասիրություն»,– ասաց նա։

Համերգի սկիզբն է 15։00–ն։ Մուտքն ազատ է։

Այս տարի Հարության տոնը Հայաստանում կնշվի ապրիլի 20–ին։ -0-