Մալերի «Երգ երկրի մասին» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան կկայանա մարտի 21–ին

20.03.2014, 18:27
Գուստավ Մալերի` երկու մեներգիչների և նվագախմբի համար «Երգ երկրի մասին» սիմֆոնիա–կանտատայի (1909г.) հայաստանյան պրեմիերան կկայանա Հայաստանում, ասվում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կայքում։
Մալերի «Երգ երկրի մասին» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան կկայանա մարտի 21–ին

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Գուստավ Մալերի` երկու մեներգիչների և նվագախմբի համար «Երգ երկրի մասին» սիմֆոնիա–կանտատայի (1909г.) հայաստանյան պրեմիերան կկայանա Հայաստանում, ասվում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կայքում։

Համերգը կկայանա մարտի 21–ին Խաչատրյանի անվան համերգասրահում։

«Երգ երկրի մասին» ստեղծագործությունը կկատարեն Զանդրա Մքմաստերը (մեցցո սոպրանո, Հյուսիսային Իռլանդիա) և Լիպարիտ Ավետիսյանը (տենոր, Հայաստան)` Էդուարդ Թոփչյանի գլխավորած Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ։

Սիմֆոնիան գրված է Լի Բոյի և միջնադարյան այլ չինացի բանաստեղծների կողմից Հանս Բետտեյի թարգմանությամբ։ Իր ձևով սիմֆոնիան մոտ է վոկալ շարքի, բայց երաժշտական փորձագետների մի խումբ էլ այն համարում է նվագախմբային երգերի շարք, մյուսը` միջանկյալ ժանր։ Միաժամանակ ինքը կոմպոզիտորը «Երգ երկրի մասին»–ը որակել է «սիմֆոնիա երգերի տեսքով»։

«Երգ Երկրի մասին»–ի առաջին կատարումը կայացել է կոմպոզիտորի արդեն մահից հետո` 1991 թվականի նոյեմբերի 20–ին Մյունխենում։ -0-