Երևանում առաջին անգամ կներկայացվեն իրանցի հինգ ժամանակակից նկարիչների աշխատանքները

10.03.2014, 17:09
Երևանում մարտի 13–ին իրանցի հինգ ժամանակակից նկարիչների ցուցահանդես կկազմակերպվի, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությանն առընթեր Մշակութային կենտրոնի մամուլի ծառայությունից։
Երևանում առաջին անգամ կներկայացվեն իրանցի հինգ ժամանակակից նկարիչների աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/.  Երևանում մարտի 13–ին իրանցի հինգ ժամանակակից նկարիչների ցուցահանդես կկազմակերպվի, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությանն առընթեր Մշակութային կենտրոնի մամուլի ծառայությունից։

«Առաջին անգամ Հայաստանում կներկայացվեն Կամյար Սադեղիի, Մանդանա Սեպասիի, Դալար Ալլավերդիի, Պանտեի Զաքերիի և Զահրա Մալեքիի աշխատանքները»,– հայտնեց գործակալության զրուցակիցը։

Ցուցահանդեսը կկազմակերպվի Հայաստանի նկարիչների միությանը և կտևի մինչև մարտի 15–ը։ Մուտքն ազատ է։ -0-