Երևանում մարտի 10-ից 15-ը Ռուսական կինոյի օրեր կանցկացվեն

10.03.2014, 16:07
Երևանում մարտի 10-ից 15-ը Մոսկվայի տանը Ռուսական կինոյի օրեր կանցկացվեն, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին կենտրոնի մամուլի ծառայությունից։
Երևանում մարտի 10-ից 15-ը Ռուսական կինոյի օրեր կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում մարտի 10-ից 15-ը Մոսկվայի տանը Ռուսական կինոյի օրեր կանցկացվեն, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին կենտրոնի մամուլի ծառայությունից։

«Շաբաթվա ընթացքում ռուսական նոր ֆիլմերի երևանյան պրեմիերաներ կլինեն»,– ասաց մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Նրա խոսքով` միջոցառումը կմեկնարկի մարտի 10-ին «Աշխարհագրագետը խմելու Է տվել գլոբուսը» ֆիլմով, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել Կոնստանտին Խաբենսկին։ Մարտի 11-ին կկայանա «Դուստր» ֆիլմի պրեմիերան, մարտի 12-ին կցուցադրվի «Մայորը», մարտի 13-ին` «Ամիրի որդի Իվանը», մարտի 14-ին` «Պատմություններ» ֆիլմը, որտեղ գլխավոր դերերից մեկում հանդես է գալիս Անդրեյ Մերզլիկինը։

Ռուսական կինոյի շաբաթը կավարտվի մարտի 15-ին` Ռեզո Գիգինեիշվիլու «Սեր` ակցենտով» կինոնկարի ցուցադրությամբ։

Մուտքն ազատ է։-0-