Ժամանակակից հայ քանդակագործների «Էմանացիա» խորագրով ցուցահանդեսն է բացվել Երևանում

25.02.2014, 20:04
ժամանակակից հայ քանդակագործների «Էմանացիա» խորագրով ցուցահանդեսն է բացվել փետրվարի 25–ին Հայաստանի նկարիչների միությունում։
Ժամանակակից հայ քանդակագործների «Էմանացիա» խորագրով ցուցահանդեսն է բացվել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ժամանակակից հայ քանդակագործների «Էմանացիա» խորագրով ցուցահանդեսն է բացվել փետրվարի 25–ին Հայաստանի նկարիչների միությունում։
Ցուցահանդեսին, որը կտևի շուրջ մեկ շաբաթ, ներկայացված են հինգ հայ երիտասարդ քանդակագործներ Աշոտ Գևորգյանի, Գեղամ Աբրահամյանի, Սարգիս Բաբայանի, Գևորգ Թադևոսյանի և Արգիշտի Հարությունյանի 15 աշխատանքները։

Ինչպես ցուցահանդեսի բացման ժամանակ նշել է հայտնի հայ նկարիչ Գարեգին Դավթյանը, քանդակագործների աշխատանքները, այսպես կոչված, «ինտելեկտուալ արվեստի» նմուշներ են։
«Ցուցահանդեսը լավ անակնկալ է արվեստասերների համար, դուք այստեղ կտեսնեք ստեղծագործություն, որին ոչինչ չի խանգարում։ Քանդակագործներն իրենց աշխատանքներում լուրջ խնդիրներ են բարձրացրել և ճիշտ են ներկայացրել գեղարվեստական խնդիրները։ Ներկայացված քանդակները մեծ էներգետիկա են պարունակում», – ասել է Դավթյանը։

Նկարիչը պարզաբանել է նաև «Էմանացիա» խորագիրը։

«Էմանացիան Սուրբ Հոգու ազդեցությունն է մարդու վրա, դա աստվածայինի կապն է մարդու հետ, ինչը կարող է արտացոլվել արվեստում», – ասել է Դավթյանը։

Ինչպես նշել է Հայաստանի նկարիչների միության քարտուղար Գագիկ Ղազարյանը, ցուցադրությունը բացառիկ է իր լուսային ձևավորմամբ, ցուցասրահում լուսավորումը գրեթե բացակայում է, իսկ յուրաքանչյուր քանդակ վերևից լուսավորված է առանձին լուսամփոփով։

«Հինգերորդ Սիմֆոնիա» քանդակի հեղինակ Սարգիս Բաբայանի խոսքերով` բոլոր հինգ հեղինակների աշխատանքները մեկ ընդհանուր գիծ է միավորում` «դեպի լույսը ճանապարհը» գտնելու փորձը, ինչը և արդարացնում է ցուցահանդեսի անվանումը` «Էմանացիա»։ 

«Արվեստի գործչի համար շատ կարևոր է ճիշտ շեշտադրումներ անել իր ստեղծագործություններում` ինչպես անձնական, այնպես էլ համամարդկային։ Իմ «Հինգերորդ Սիմֆոնիա» աշխատանքում ես փորձել եմ ներկայացնել այն հոգեվիճակը, որում գտնվում են` լսելով Բեթհովենի երաժշտությունը», – ասել է քանդակագործը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

Բացման առաջին իսկ օրը ցուցահանդեսը բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել, մեկ ժամվա ընթացքում այն այցելել է մոտ 200 մարդ։–0–