Հանրահայտ երգչուհի Պատրիսիա Կաասը մարտի 9-ին համերգ կունենա Երևանում
14.02.2014,
17:26
Համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասը մենահամերգ կունենա Երևանում մարտի 9-ին, նշված է www.toms.am կայքում։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասը մենահամերգ կունենա Երևանում մարտի 9-ին, նշված է www.toms.am կայքում։
Հաղորդագրության համաձայն, երգչուհին կներկայացնի «Պատրիսիա Կաասը երգում է Պիաֆ» ծրագիրը։
Համերգը կկայանա Մարզահամերգային համալիրում։ Տոմսերը կարժենան 5-50 հազար դրամ։-0-