Անվանի հայ բանաստեղծ Պարույր Սևակին նվիրված հուշ–երեկո կանցկացվի փետրվարի 6–ին Մոսկվայում

01.02.2014, 19:25
Անվանի հայ բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 90–ամյակին նվիրված երեկո կանցկացվի փետրվարի 6–ին Մոսկվայի Գրողների կենտրոնական տանը, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։
Անվանի հայ բանաստեղծ Պարույր Սևակին նվիրված հուշ–երեկո կանցկացվի փետրվարի 6–ին Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Անվանի հայ բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 90–ամյակին նվիրված երեկո կանցկացվի փետրվարի 6–ին Մոսկվայի Գրողների կենտրոնական տանը, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։

Միջոցառմանը կմասնակցեն հայտնի գրողներ և թարգմանիչներ։ Կներկայացվի նաև երաժշտական ծրագիր, որը բաղկացած կլինի ռուս, հայ և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններից։

Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի հայերի միության և Ռուսաստանի գրողների միության կողմից։ Մուտքն ազատ է։

Պարույր Սևակը (Ղազարյան) ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Չանախչի (ներկայիս` Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Նրա հայտնի շարքերը և պոեմներն են` «Անմահները հրամայում են», «Անհաշտ մտերմություն», «Սիրո Ճանապարհ», «Անլռելի զանգակատուն», «Մարդը ափի մեջ», «Եղիցի լույս»։--0--