Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2014»–ին առաջին եզրափակչում մայիսի 6–ին

20.01.2014, 19:47
Հայ երգիչ և շոումեն Արամ MP3–ը (Արամ Սարգսյան), ով Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթում, ելույթ կունենա մայիսի 6–ին` առաջին կիսաեզրափակչի առաջին հատվածում, հայտնում է Հայաստանի հանրային հեռուստատեսության (ՀՀՀ) մամուլի ծառայությունը։
Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2014»–ին առաջին եզրափակչում մայիսի 6–ին

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայ երգիչ և շոումեն Արամ MP3–ը (Արամ Սարգսյան), ով Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթում, ելույթ կունենա մայիսի 6–ին` առաջին կիսաեզրափակչի առաջին հատվածում, հայտնում է Հայաստանի հանրային հեռուստատեսության (ՀՀՀ) մամուլի ծառայությունը։

Անդամ– երկրների տեղաբաշխումը երկու կիսաեզրափակիչներում կայացել է երկուշաբթի` Կոպենհագենի քաղաքապետարանում մայրաքաղաքի կողմից «Եվրատեսիլը» հյուրընկալող քաղաքի կարգավիճակը պաշտոնապես ընդունելու արարողության ժամանակ անցկացրած վիճակահանությունում։

2014 թվականին մրցույթին կմասնակցի ընդամենը 36 երկիր։ Առաջին կիսաեզրափակչում, որը կկայանա մայիսի 6–ին, ելույթ կունենան 16 երկրներ, իսկ երկրորդ եզրափակչում` մայիսի 8–ին, կմասնակցեն 15 երկրներ։

Հայաստանի հետ միասին առաջին կիսաեզրափակչի առաջին մասում ելույթ կունենան Ռուսաստանը, Շվեդիան, Ալբանիան, Իսլանդիան, Լատվիան, Ադրբեջանը և Էստոնիան, երկրորդ մասին կմասնակցեն Բելգիան, Հունգարիան, Մոլդովան, Չեռնոգորիան, Սան–Մարինոն, Պորտուգալիան, Ուկրաինան և Նիդեռլանդները։

Երկու կիսաեզրափակիչների տասական հաղթողներ կպայքարեն եզրափակչում «մեծ հնգյակի» (Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) երկրների ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրատեսիլի հյուրընկալ երկիր Դանիայի ներկայացուցչի հետ։

Կոպենհանգենն արդեն երկու անգամ ընդունել է մրցույթը 1964 և 2001 թվականներին, իսկ 2005 թվականին այնտեղ անցկացվել են «Եվրատեսիլի» 50-ամյակին նվիրված տոնակատարություններ։

Հայաստանը «Եվրատեսիլին» մասնակցում է սկսած 2006 թվականից։ Լավագույն արդյունքը հանրապետության ներկայացուցիչների թվում այդ մրցույթում 2008 թվականին ցույց է տվել չորրորդ տեղը զբաղեցրած Սիրուշոն։

2013 թվականին Հայաստանը ներկայացրել է Դորիանս ռոք–խումբը, որը զբաղեցրել է 18–րդ տեղը։ -0-