Հայաստանի ներկայացուցիչն առաջին անգամ ներկայացվել է World Music Awards հեղինակավոր երաժշտական մրցանակի

15.01.2014, 13:06
World Music Awards հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխությանն առաջին անգամ ներկայացվել է Հայաստանի ներկայացուցիչ, հայտնի երգչուհի Սիրուշոն, հաղորդվում է երգչուհու Facebook–ի պաշտոնական էջում։
Հայաստանի ներկայացուցիչն առաջին անգամ ներկայացվել է World Music Awards հեղինակավոր երաժշտական մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. World Music Awards հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխությանն առաջին անգամ ներկայացվել է Հայաստանի ներկայացուցիչ, հայտնի երգչուհի Սիրուշոն, հաղորդվում է երգչուհու Facebook–ի պաշտոնական էջում։

Սիրուշոն ներկայացված է Եվրոպայից երեք անվանակարգում` լավագույն երգչուհի, լավագույն երգ (PreGomesh) և լավագույն տեսահոլովակ (PreGomesh)։

«Այս մրցանակաբաշխությանը ներկայացված լինելն արդեն մեծ ձեռքբերում է մեզ համար», – նշվում է երգչուհու էջում։

Ցանկացողները կարող են քվեարկել Սիրուշոյի օգտին World Music Awards-ի պաշտոնական կայքում:

Սիրուշոն հայտնի երգչուհի է, կոմպոզիտոր և բազմաթիվ երգերի հեղինակ։ Նրա հայրը` Հրաչյա Հարությունյանը, Դրամատիկական թատրոնի հայտնի դերասան և ռեժիսոր է, մայրը` Սյուզան Մարգարյանը, հայտնի երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ։ Սիրուշոն սկսել է իր կարիերան 7 տարեկանում` ելույթ ունենալով Հայաստանի և Կանադայի բեմերում։ 9 տարեկանում «Լուսաբաց» երգի համար նա արժանացել է Հայկական ազգային երաժշտական մրցանակի։ 2000 թ.–ին լույս է տեսել «Sirusho» առաջին ալբոմը, որին 2005 թ.–ին հետևել է «Sheram» ալբոմը։

2008 թ.–ին Սիրուշոն ներկայացրել է Հայաստանը Բելգրադում (Սերբիա) կայացած «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին` «Qele Qele» երգով զբաղեցնելով 4–րդ տեղը, որը Հայաստանի լավագույն արդյունքն է «Եվրատեսիլին» մասնակցելու ողջ պատմության ընթացքում։ 2010 թ.–ին նա արժանացել է Տաշիր երաժշտական մրցանակին Եվրոպայում հայկական երաժշտության տարածման համար։ Սիրուշոն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսն է։ –0–