Հայաստանի «Հովեր» պետական կամերային երգչախումբը Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ դեկտեմբերի 25–ին Կամերային երաժշտության տանն այս տարի վերջին համերգը կտա` ներկայացնելով Սեն–Սանսի Սուրբ Ծննդյան օրատորիան։
Երաժշտական ստեղծագործությունը կհնչի երգչախմբի կատարմամբ` Վահան Մարտիրոսյանի ղեկավարած Հայաստանի պետական կամերային նվագախմբի ուղեկցությամբ։
2013 թվականին 21 տարվա պատմություն ունեցող երգչախումբը հանդես Է եկել 26 մեծ համերգով և երկու սկավառակ է թողարկել։
Բացի այդ, երգչախումբը 4 հյուրախաղ է ունեցել և մասնակցել է երգչախմբային արվեստի միջազգային երեք փառատոների` Թայվանում, Բելգիայում և ֆրանսիական Բրետանում։ -0-