Ալ Պաչինոն, Քրիսթոֆեր Ուոքենը և Ալան Արկինը կնկարահանվեն կատակերգական մարտաֆիլմում

02.02.2012, 18:07
Ալ Պաչինոն, Քրիսթոֆեր Ուոքենը և Ալան Արկինը կնկարահանվեն կատակերգական մարտաֆիլմում

Ալ Պաչինոն (Al Pacino), Քրիսթոֆեր Ուոքենը (Christopher Walken) և Ալան Արկինը (Alan Arkin) կնկարահանվեն «Մնալ կենդանի» հեռուստասերիալի օսկարակիր ռեժիսոր Ֆիշեր Սթիվենսի (Fisher Stevens) «Հուսալի տղաներ» կատակերգական մարտաֆիլմում, հաղորդում է The Hollywood Reporter պարբերականը:

Ֆիլմի պրոդյուսերն են Սիդնի Քիմելը (Sidney Kimmel) («Ալֆա Դոգ»), Թոմ Ռոզենբերգը և Հարի Լուչեզին (Gary Lucchessi) («Միլիոնանոց երեխան»), ինչպես նաև Ջիմ Թաուբերը (Jim Tauber) («Մահ թաղման ժամանակ»): Կինոնկարի արտադրողներն են՝ Lakeshore և Sidney Kimmel Entertainment ստուդիաները: Ֆիլմի ամերիկյան վարձույթով կզբաղվի Lionsgate ընկերությունը, արտասահմանյան՝ Lakeshore International և Sierra Pictures:

Ֆիլմի բոլոր գլխավոր դերակատարները «Օսկար» մրցանակի դափնեկիրներ են: Ալ Պաչինոն՝ «Կնոջ բուրմունքը» ֆիլմի դերի համար, Քրիստոֆեր Ուոքենը՝ «Եղջերուների որսը» և Ալան Արկինը՝ «Փոքրիկ Միսս Երջանկություն»: Դերասաններն արդեն միասին նկարահանվել են այլ ֆիլմերում՝ Պաչինոն և Ուոքենը՝ «Ջիգլիում», ճիշտ է՝ միևնույն դրվագում չէին հայտնվում: Ուոքենը և Արկինը նկարահանվել են «Ամերիկայի սիրահարները» ֆիլմում, իսկ Արկինը և Պաչինոն՝ «Գլենգարի Գլեն Ռոս» կինոնկարում: Նկարահանումների սկիզբը նախատեսված է ապրիլին Հոլիվուդում: -0-