Մահացել է Երևանի ջազ-քոլեջի հիմնադիր Ակսել Բակունցը

13.01.2012, 18:06
Մահացել է Երևանի ջազ-քոլեջի հիմնադիր Ակսել Բակունցը
Մահացել է Երևանի ջազ-քոլեջի հիմնադիր Ակսել Բակունցը

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազային արվեստի գործիչ, երկարամյա մանկավարժ, Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի հիմնադիր Ակսել Վահանի Բակունցը մահացել է հունվարի 13-ին 65 տարեկան հասակում:

«Անվանի արվեստագետի մահվան կապակցությամբ ստեղծվել է պետական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախագահությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
1969 թվականից Ակսել Բակունցը (20-րդ դարի առաջին կեսի հայ ականավոր գրող, ռեպրեսիաների զոհ դարձած Ակսել Բակունցի զարմիկը) աշխատել է «Սերպանտին» համույթում, իսկ 1973 թվականին հիմնել է «Արմենիա» վոկալ-գործիքայն համույթը:

Նույն 1973 թվականին Բակունցն աշխատել է Հայպետէստրադա համերգային կազմակերպությունում, սակայն 80-ականների սկզբում ստուդիան փակվել է և վերաբացվել միայն 1985 թվականին:
1995 թվականին ստուդիայի հիմքի վրա նրա մասնակցությամբ ստեղծվել է ջազ-քոլեջ, որի գեղարվեստական ղեկավար էլ նշանակվել է Բակունցը: -0-