Հայաստանում նշել են Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը

09.01.2012, 19:57
Հայաստանում նշել են Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը

2012 թվականին լրանում է ականավոր կինեմատոգրաֆիստ, պոետիկ կինեմատոգրաֆի հիմնադիր Սերգեյ Փարաջանովի 88-րդ տարեդարձը:

Աշխարհահռչակ ռեժիոսորի ծննդյան օրը Երևանի Փարաջանովի թանգարանի աշխատակիցները հարգանքի տուրք մատուցեցին մեծ կինեմատոգրաֆիստի հիշատակին՝ այցելելով նրա գերեզման, որը գտնվում է Կոմիտասի անվան պանթեոնում:

Սերգեյ Փարաջանովը ծննվել է 1924թ. հունվարի 9-ին Թբիլիսիում՝ հնավաճառ Հովսեփ Փարաջանովի և Սիրան Բեժանովայի ընտանիքում:

1952թ.-ին ավարտել է Կինեմոտոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը։ Նրա դիպլոմային աշխատանքն է եղել «Մոլդովական հեքիաթ» ֆիլմը: Ռեժիսորին համաշխարհային ճանաչում է բերել Միխայիլ Կոցյուբինսկու վիպակի մոտիվներով նկարահանված «Մոռացված նախնիների ստվերը» ֆիլմը:
Ֆիլմը, որը պատմում է Մարիչկայի նկատմամբ գուցուլ Իվանի սիրո մասին, լի է ողբացող ձայների և պոետիկ կրկնությունների զգայական լարվածությամբ:

Ֆիլմն արժանացել է մի շարք մրցանակների ինչպես Խորհդային Միությունում, այնպես էլ արտասահմանում: Մասնավորապես, Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերը» գավաթ է նվաճել Հռոմի միջազգային կինոփառատոնում և լավագույն բեմադրման երկրորդ մրցանակը, Արգենտինայի կինոքննադատների ասոցիացիայի հատուկ մրցանակը գունավոր լուսանկարման համար և Մար դել Պլատոյի՝ 1965 թվականի միջազգային կինոփառատոնում նկարահանման էֆեկտների համար:

Մեկ տարի անց ֆիլմն արժանացել է Բրիտանական կինոակադեմիայի մրցանակի, Սալոնիկի միջազգային կինոփառատոնի «Ոսկե մեդալի» և Կիևի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակի:
Փարաջանովի մեկ այլ նորարարական ֆիլմ է «Նռան գույնը», որը վառ մանրանկարներով պատկերել է հայ մեծանուն բանաստեղծ, երաժիշտ և աշուղ Սայաթ-Նովայի կյանքը:

«Նռան գույնը» ֆիլմից հետո Փարաջանովը մոտ 15 տարի լուրջ ֆիլմեր նկարահանելու հնարավորություն չի ունեցել: 1974 թվականին նա ձերբակալվել է, երեք տարի անցկացրել բանտում և ազատ է արձակվել աշխարհահռչակ կինեմատոգրաֆիստներ Ֆրանսուա Տրյուֆոյի, Ժան Ժակ Գոդարի, Ֆեդերիկո Ֆելինիի, Լուկինո Վիսկոնտիի, Ռոբերտո Ռոսելինիի, Միքելանջելո Անտոնիոնիի, Անդրեյ Տարկովսկու, Միխայիլ Վարդանովի և Լուի Արագոնի՝ ԽՄԿԿ ԿԿ Գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևին ուղղած գրավոր դիմումի շնորհիվ: Փարաջանովի վերջին ավատուն ֆիլմն «Աշիկ Քերիբն» է, որը նկարահանվել է 1988 թվականին: Էկրաններին չեն հայտնվել  «Intermezzo»-ն (ըստ Մ.Կոցյուբինսկու), «Կիևյան որմնանկարները», «Իկարը», «Խոստովանությունը»:

Մեծ ռեժիսորը մահացել է Երևանում թոքի քաղցկեղից՝ 1991 թվականի հուլիսի 21-ին:
Փարաջանովի փառքը, հիրավի, անմահ է՝ 2010 թ Հոլիվուդում ստեղծվեց Պարաջանով-Վարդանով Ինստիտուտը (Parajanov-Vartanov Institute) այս վարպետների ստեղծագործությունները ուսումնասիրելու նպատակով, իսկ «Ոսկե ծիրան» Երևանյան միջազգային կինոփառատոնը «Փարաջանովի թալեր» (բանտում նրա կողմից պատրաստած դրամի տեսքով) մրցանակ սահմանեց համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար :

Ռեժիսորը նաև ականավոր նկարիչ է՝ նրա ստեղծած կոլաժները, նկարներն ու տիկնիկները կարելի է տեսնել Երևանում 1988 թվականին հիմնադրված՝ Փարաջանովի անվան թանգարանում: -0-