ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ստորագրել է Մոսկվայի ջազային նվագախում ստեղծելու մասին որոշումը, որը կգլխավորի հայտնի սակսոֆոնահար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Բուտմանը, ուրբաթ «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետարանի աղբյուրը:
«Նվագախումբը հիմնարդվել է՝ հայրենական ջազի պահպանման և զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նա ավելացրել է, որ նվագախմբի հիմնական նպատակն է «կազմակերպել միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն երաժշտական արվեստի պահանջների ձևավորմանն ու բավարարմանը, կնպաստեն էսթետիկ և բարոյական դաստիարակմանը»:
Իգոր Բուտմանը դեռ ուսանողական տարիներին սկսել է նվագել Դավիթ Գոլոշչյոկինի համույթում, 1983 թ.-ին ելույթ է ունեցել Օլեգ Լունդսթերմի նվագախմբի կազմում, այնուհետև՝ «Ալլեգրո» համույթի կազմում, ինչից հետո մեկնել է ԱՄՆ:
1993 թ.-ին Impromptu ընկերությունը թողարկել է սակսոֆոնահարի «Falling Out» առաջին ալբոմը:
11 տարվա ընթացքում Բուտմանը Ռուսաստանի «Ջազի տրիումֆ» խոշորագույն ջազային փառատոնի, ինչպես նաև Մշակութային օլիմպիադայի շրջանակներում Սոչիում կազմակերպվող «ԱկվաՋազ» փառատոնի պրոդյուսերն է: Նա ղեկավարում է Butman Music սեփական ձայնագրման լեյբլը, ինչպես նաև Մոսկվայում երկու ջազային կենտրոնների ղեկավարն է:
2009 թ.-ին սակսոֆոնահարն արժանացել է Ֆոնոգրամաներ արտադրողների ազգային ֆեդերացիայի Ոսկե ձայնասկավառակին՝ Ռուսաստանում ալբոմի ավելի քան 15 հազար օրինակ վաճառելու համար: 2004 թ.-ին հունիսին Բուտմանն արժանացել է գրականտության և արվեստի ոլորտում Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկրի կոչման: 2011 թ.-ի նոյեմբերի սկզբին նա արժանացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման:-0-