Թուրքիայում գտնվող հայկական հուշարձանները ոչնչացվում են պետական մակարդակով. փորձագետ

02.11.2011, 15:37
Թուրքիայում գտնվող հայկական հուշարձանները ոչնչացվում են պետական մակարդակով. փորձագետ

Թուրքիան իր տարածքում գտնվող գրեթե բոլոր հայկական պատմամշակութային հուշարձանները պետական մակարդակով է ոչնչացրել, հայտնեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։

Նա ընդգծեց, որ թուրքական ԶԼՄ-ները կանոնավոր կերպով հաղորդումներ են հեռարձակում, որտեղ ասվում է հայկական եկեղեցիներում և տներում պահպանվող անհամար գանձերի մասին, որտեղ բնակվել են հայերը: «Թուրք քաղաքացիները գանձերի որոնման տենդով են «հիվանդ»»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կարապետյանը:

Ըստ նրա, Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժն անհամեմատ քիչ է ազդել հայկական հուշարձանների վրա, քան իշխանությունների գործողությունները:

«Օրինակ՝ Վանում գտնվող Վարագավանք եկեղեցու գմբեթը վաղուց էր քանդված և բնավ ոչ երկրաշարժի պատճառով, այլ գանձերի որոնման բարբարոսական գործողություններից հետո»,- ընդգծեց փորձագետը:

Կարապետյանը մի քանի հայկական եկեղեցիներ է նշել, որոնք պայթեցվել են իշխանությունների հրամանով, այդ թվում՝ Լիմ կղզում գտնվող Սուրբ Գևորգի եկեղեցին, Նարեկավանքը, 10-րդ դարի Իլուվանք եկեղեցին (որը միջազգային հանրության ճնշման տակ վերականգնված Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու «տարեկիցն» է): Իսկ անցած տարի քանդվել է հայկական խաչքարերով գերեզմանոցը և այդ տեղում հիվանդանոց է կառուցվել: -0-