Դերասան Վալենտին Գաֆտը դուրս է գրվել հիվանդանոցից

20.10.2011, 11:05
Դերասան Վալենտին Գաֆտը դուրս է գրվել հիվանդանոցից
Դերասան Վալենտին Գաֆտը դուրս է գրվել հիվանդանոցից

ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Վալենտին Գաֆտը դուրս է գրվել Մոսկվայի Սկլիֆոսովկսու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտից, ուր նրան տեղափոխել էին նախորդ երկուշաբթի, հինգշաբթի ՌԻԱ Նովոստիին են հայտնել բժշկական հաստատության ընդունարանի բաժնից:

«Նրան դուրս են գրել երեկ »,- ասել է գործակալության զրուցակիցը:

«Սովրեմեննիկ» թատրոնի ականավոր դերասան Վալենտին Գաֆտը ծնվել է 1935թ.-ի սեպտեմբերի 2-ին Մոսկվայում, ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան:

Պարգևատրվել է «Հայրենիքի առջև ունեցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշանով, Ստանիսլավսկու անվան թատերական մրցանակի դափնեկիր է՝ դերասանական արվեստի զարգացման մեջ ունեցած ներդրման համար, արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակի՝ «12» ֆիլմում տղամարդու լավագույն դերի համար և այլ մրցանակների: Դերասանն ավելի քան հարյուր դեր է ունեցել կինոյում և տասնյակ դերեր՝ թատրոնում: -0-