Վեց տարում Հայաստանի արվեստի համադրողների ամառային դպրոցներում ուսուցում է ստացել շուրջ 150 արվեստագետ

03.08.2011, 16:52
Վեց տարում Հայաստանի արվեստի համադրողների ամառային դպրոցներում ուսուցում է ստացել շուրջ 150 արվեստագետ
Վեց տարում Հայաստանի արվեստի համադրողների ամառային դպրոցներում ուսուցում է ստացել շուրջ 150 արվեստագետ

Վեց տարիների ընթացքում Հայաստանի արվեստի համադրողների ամառային դպրոցներին շուրջ 150 հոգի է մասնակցել աշխարհի 35 երկրից, հայտնեց ՀՀ արվեստի քննադատների ասոցիացիայի նախագահ, ամառային սեմինարների ծրագրի ղեկավար Նազարեթ Կարոյանը:

«Անցած հինգ-վեց տարիների ընթացքում անցկացվող սեմինարները լուրջ փոփոխությունների են ենթարկվել, զարգացում է տեղի ունեցել, ինչը նպաստել է դրված հարցերի արմատական ուսումնասիրմանն ու դրված խնդիրների արագ լուծմանը»,- չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Կարոյանը:

Նա տեղեկացրեց, որ այս տարի սեմինարներն անցկացվել են հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 4-ը, դրանց մասնակցել են Հայաստանի, Լեհաստանի, Թուրքիայի, Իտալիայի, Եգիպտոսի և Սլովենիայի, և այլ երկրների մասնագետներ: Քննարկումների հիմնական թեման է դարձել Վենետիկի միջազգային բիենալեն:

«Մեր հիմնական խնդիրը տարբեր արվեստի համադրողներին. Քննադատներին և արվեստի ներկայացուցիչներին  ոլորտի արդիական հարցերը քննարկելու և հանդիպելու հնարավորություն տրամադրելն է, ինչպես նաև արտասահմանցի գործընկերների հետ իրենց փորձը կիսելը»,- ասաց Կարոյանը:
Պատմաբան, արվեստագետ, AICA անդամ, Ամառային դպրոցի համադրող Անժելա Հարությունյանն իր հերթին ասաց, որ ամառային դպրոցը շրջանավարտներին թույլ է տվել միջազգային մասնագետների հետ համատեղ նախագծեր ստեղծել:

Նա նաև տեղեկացրեց, որ Ամառային դպրոցի արդյունքում սպասվում է, որ շրջանավարտների քննադատական հոդված-աշխատանքների ժողովածու կհրատարակվի:

Արվեստի քննադատների ազգային ասոցիացիան ստեղծվել է 2005թ.-ին: Ասոցիացիայի հիմնական խնդիրն է Հայաստանում արվեստի քննադատության զարգացումը, հասարակությունում արվեստի քննադատների դերի բարձրացումն ու համապատասխան հանրային կարծիքի ձևավորումը:

2006թ.-ից ասոցիացիան արվեստի համադրողների ամառային միջազգային դպրոցի անցկացման գաղափար է մշակել և ներդրել, որին, բացի  հայ փորձագետներից, մասնակցում են աշխարհի տարբեր երկրների մասնագետներ, այդ թվում հետխորհրդային տարածաշրջանի երկրներից, Եվրոպայից, ինչպես նաև՝ Թուրքիայից, Նոր Զելանդիայից, Կանադայից, Իսլանդիայից: -0-