ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Անդրկովկասի ռուսալեզու երիտասարդ բանաստեղծների մրցույթ է անցկացվում Վրաստանում։ Մրցույթի գլխավոր նպատակներից է շնորհալի երիտասարդության ստեղծագործական խթանումն ու սատարումը, ուրբաթ «Նովոստի-Գրուզիա» գործակալությանն են հայտնել «Ռուսական ակումբ» Միջազգային մշակութային-լուսավորչական միությունից։
Մրցույթի մասնակցությանը հրավիրվում են 17-ից 30 տարեկան, ռուսերեն լեզվով գրող երիտասարդ բանաստեղծներ Ադրբեջանից, Հայաստանից և Վրաստանից։ Ներկայացվող ստեղծագործությունները ձևն ու թեմատիկան՝ հեղինակի հայեցողությամբ։
«Մրցույթի նպատակը ազգային և ռուսական պատմության, մշակույթի և լեզվի նկատմամբ հետաքրքրության զարգացումն է, շփման գրական ավանդույթների վերածնումը՝ Անդրկովկասի ստեղծագործական շրջանակների միջև»,- ասվում է «Ռուսական ակումբի» հաղորդագրության մեջ։
Հայտերի ընդունումը կշարունակվի մինչև սեպտեմբերի 15-ը, իսկ 2011 թվականին կանցկացվի հաղթողների պարգևատրումը։ -0-