Մայքլ Ջեքսոնը բոլոր ժամանակների մեծագույն երգիչ է ընտրվել

23.06.2011, 16:47
Մայքլ Ջեքսոնը բոլոր ժամանակների մեծագույն երգիչ է ընտրվել
Մայքլ Ջեքսոնը բոլոր ժամանակների մեծագույն երգիչ է ընտրվել

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի.  /Նովոստի-Արմենիա/. Մայքլ Ջեքսոնը բոլոր ժամանակների մեծագույն երգիչ է ընտրվել NME ամսագրի կայքում կազմակերպած հարցման համաձայն, որը մոտ 10 միլիոն ձայն է հավաքել, հաղորդում է gazeta.ru-ն։ Բացի այդ, օգտագործողները մոտ 4 հազար մեկնաբանություն են թողել Facebook-ի էջում։

Այդպիսի ակտիվության արդյունքում Ջեքսոնը 9,02 միջին միավոր է ստացել հնարավոր10-ից՝ գերազնացելով երկրորդ տեղը զբաղեցրած Ֆրեդի Մերկուրիին։ Queen խմբի առաջնորդը միաժամանակ որոշակի պահի առաջատարի դիրքեր է ունեցել հարցման մեջ, բայց նրա ամփոփիչ գնահատականը միայն 8,39 է կազմել։

Օգտագործողների կարծիքով՝ երրորդն է Էլվիս Փրեսլին (7,17), չորրորդը՝ Էքսլ Ռոուզը Guns N' Roses (6,47) խմբից, իսկ հինգերորդը՝ Ջոն Լենոնը։

Թոփ-10-ի միակ կինն Արետա Ֆրանկլինն է, ով զբաղեցրել է 10-րդ տեղը։ Իսկ թոփ-20-ի միակ երգիչը, ում դեբյուտը կայացել է վերջին 25 տարիների ընթացքում, Մեթ Բելըմին է Muse խմբից, ով զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։

Բոլոր ժամանակների երգիչների թոփ-10՝

1. Մայքլ Ջեքսոն

2. Ֆրեդի Մերկուրի

3. Էլվիս Փրեսլի

4. Էքսլ Ռոուզ

5. Ջոն Լենոն

6. Դեվիդ Բոուի

7. Ռոբերտ Փլանթ

8. Փոլ Մըքքարթնի

9. Սթիվի Ուանդեր

10.Արետա Ֆրանկլին –0—