Պիկասոյի սիրուհու երեք դիմանկարները դարձել են Christie's աճուրդի տան ամենաթանկարժեք լոտերը

22.06.2011, 11:24
Պիկասոյի սիրուհու երեք դիմանկարները դարձել են Christie's աճուրդի տան ամենաթանկարժեք լոտերը

Իմպրեսիոնիստների և մոդեռնիստների աշխատանքների երեկոյան աճուրդը Christie's-ին բերեց 140 միլիոն ֆունտ ստեռլինգ, իսկ ամենաթանկարժեք լոտերը դարձան նկարիչ Պաբլո Պիկասոյի երեք սիրուհիների դիմանկարները, չորեքշաբթի տեղեկացնում է աճուրդի տան մամուլի ծառայությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Վաճառքի արդյունքը դարձավ երրորդը Christie's-ի իմպրեսիոնիստների գործերի երեկոյան լոնդոնյան աճուրդների պատմության մեջ:

Երեկոյի ամենաթանկարժեք ստեղծագործությունը «Դորա Մաարի դիմանկարն» էր, որը 4-8 մլն ֆունտ ստեռլինգ գնահատման դեպքում վաճառվել է 18 մլն ֆունտ ստեռլինգով: Եվս մեկ կարևոր ստեղծագործություն էր Պիկասոյի «Քնած աղջիկը»՝ նկարչի մեկ այլ մուսայի և երկար տարիների ընկերուհու՝ Մարիա-Թերեզա Վալտերի դիմանկարը: 9-12 մլն ֆունտ ստեռլինգ նախնական արժեքն ունեցող նկարն աճուրդում վաճառվեց 13-5 մլն ֆունտ ստեռլինգով՝ անհայտ կոլեկցիոներին: Երեկոյի գլխավոր եռյակը եզրափակում է Պիկասոյի հերթական ընկերուհու՝ Ֆրանսուազա Ժիլոյի «Ֆրանսուազայի կուրծքը» նկարը, որը 7-10 մլն ֆունտ ստեռլինգ նախնական արժեքի դեպքում վաճառվեց 10,7 միլիոնով:

Պոլ Գոգենի «Հովիտ. Թայիթի» բնապատկերը (նախնական արժեքը՝ 5,5-8,5 մլն ֆունտ ստեռլինգ) վաճառվել է 6,4 մլն ֆունտ ստեռլինգով, Պիեռ-Օգյուստ Ռենուարի «Պառկած մերկը» (4-6 մլն ֆունտ) վաճառվել է 5,1 մլն ֆունտ ստեռլինգով: Christie's-ն ընդհանուր առմամբ վաճառել է լոտերի 87 տոկոսը, որոնցից 80 տոկոսը՝ կանխատեսված արժեքով:-0-