Ուորեն Բիթին վերադառնում է կինո 13-ամյա ընդմիջումից հետո

21.06.2011, 11:55
Ուորեն Բիթին վերադառնում է կինո 13-ամյա ընդմիջումից հետո

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի.  /Նովոստի-Արմենիա/.  Դերասան և ռեժիսոր, օսկարակիր «Կարմիրները» (Reds, 1981) և «Երկինքը կարող է սպասել» (Heaven Can Wait, 1978) կատակերգության հեղինակ Ուորեն Բիթին (Warren Beatty) 13-ամյա ընդմիջումից հետո նկարահանումների է վերադառնում, երեքշաբթի հայտնում է The Hollywood Reporter-ը՝ հղում անելով Paramount ստուդիայի ղեկավար Բրեդ Գրեյին (Brad Grеy)։

Բիթին ոչինչ չի նկարահանել այն պահից, երբ 1998 թվականին էկրան է բարձրացել «Բուլվորթը» (Bullwarth)։Ներկայումս նա պայմանագիր է ստորագրել «Փարամաունթի» հետ, որը ենթադրում է, որ նա սցենար կգրի, կնկարահանի և մասամբ կդառնա ֆիլմի պրոդյուսերը։ Նա ինքն էլ կխաղա ֆիլմում, ընդ որում նախագծի աշխատանքը կսկսվի արդեն այս տարի։ Սցենարի առաջին տարբերակն արդեն ստուդիայում է։ -0-